Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տա՞կ
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արցախում 10–ամյա երեխայի սպանության դեպքի մասին։
Նախնական տեղեկություններով՝ երեխան սպանվել է առանձնակի դաժանությամբ 17–ամյա եղբոր կողմից։
Ըստ հարազատների պատմածի՝ 17–ամյա պատանին եղբորը սպանել է անտառում, նրան դանակի և պատառաքաղի բազմաթիվ վնասվածքներ հասցնելով, այնուհետև թաղել փոսում, ապա վերադարձել տուն:
Նախնական վարկածի համաձայն՝ պատանին հանցանքը կատարել է համակարգչային խաղի ազդեցության տակ: