Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը
Հիմա գնում են ճշտումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիրքերի, թե ինչպիսին է լինելու քաղաքականությունը, բանակցությունների ձեւաչափը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը:
Նրա խոսքով միանշանակ է, որ Ադրբեջանը չի համաձայնելու, որ բանակցություններին մասնակցի Արցախը. «Դա խնդիր է, որը պետք է լուծվի: Ես միշտ ասել եմ, որ Ղարաբաղը պետք է մասնակցի, բայց այս փուլում ես դա չեմ պատկերացնում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հումանիտար ոլորտում համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերելուն, Սամվել Բաբայանը նախ նշեց, որ բանակցությունները տեղոչւմ չեն թոփում. «Ոչ թե տեղում դոփում են, այլ փորձում են փոխվստահություն ձեռք բերել կողմերը, փորձեն մարդասիրական քայլերով հարցերը ավելի պարզ քննարկման դաշտ տեղափոխել, բացատրելու կողմերի դիրքորոշումը: Թե որքանով դա կհաջողվի, ժամանակը ցույց կտա»: