Ոստիկանությունը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Փարիզի ոստիկանության քննիչները նշել են, թե որն են համարում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը: Նրանց խոսքով` հրդեհն առաջացել է կարճ միացման հետևանքով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Չորեքշաբթի անցկացված հետաքննության արդյունքում տրվել էր նախնական գնահատական, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով մանրակրկիտ ուսումնասիրություն չէր կատարվել:
Փարիզի դատախազությունը հետաքննություն է անցկացնում` ոչ կանխամտածված տարբերակով հրդեհ առաջացնելու մեղադրանքով: Հարցաքննվում են Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները, ինչպես նաև վերանորոգման աշխատանքներով զբաղվող մասնագետները:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել ապրիլի 15-ի երեկոյան, որը հաջողվել էր ամբողջությամբ մարել հաջորդ առավոտյան: Վնասվել է տաճարի աշտարակը, նաև տանիքն ու տաճարում պահվող մշակութային արժեք ներկայացնող իրեր: