Կարո Փայլանը ողջունել է Ստամբուլի նորընտիր քաղաքապետին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում ողջունել է Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Կարո Փայլանը գրել է. «Ողջույն պարոն քաղաքապետ, հաջողություններ եմ մաղթում»։ Այս գրառման տակ Կարո Փայլանը կիսվել է տեսանյութով, որտեղ նոր քաղաքապետը շեշտում է, որ ողջունում է Ստամբուլի թուրքերին, քրդերին հայերին ու հույներին։