Այսօր՝ 01 հունիսի 2020թ., 00:00
Ալիեւը հանցագործության մասին հաղորդում է արել Հարկային եկամուտները դադարել են ավելանալ. ապրիլին 15,1 մլրդ դրամով պակաս մուտք է եղել Աշոտյանի սկանդալային շնորհավորանքը Փաշինյանին Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է Նյու Յորքի քաղաքապետի դուստրը Նիկոլ Փաշինյանի հանձնած կորոնավիրուսի թեստը դրական է ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Դատախազության 2019-ի գործունեության մասին հաղորդումը (տեսանյութ) Ինչո՞վ է վտանգավոր պաղպաղակի «գերչափաքանակը» ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է արդեն մոտ 4,1 հազար մարդ Նիդերլանդցի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի իսկական դեմքը Լուիսվիլում անկարգությունների ժամանակ պոկել են քաղաքի խորհրդանշի ձեռքը «Չուկ-չակ-չարակ-չակ, գնացքն է սլանում…»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը Իսպանական հայտնի ֆիլմի սաունդթրեքի քավերը` Bella Ciao-ն հայ հայտնիների կատարմամբ Երջանիկ են այն երկու հոգին` անկախ սեռից, ովքեր գտնում են իրար.Աննա Հակոբյան ԱՄՆ-ը Antifa շարժումը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն. Թրամփ Բժիշկ-վիրուսաբանը նշել է, թե որն է կորոնավիրուսից պաշտպանվելու առավել արդյունավետ միջոցը Աբու Դաբին սահմանում է տեղաշարժման արգելք իր հիմնական քաղաքների միջեւ Իսրայելի ոստիկանությունը կասեցրել է նրբերշիկի տուփով էքստազիի խոշոր չափաքանակի ներմուծման փորձը Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության Հայաստանից փողերը փախչելու են, կրիմինալը ակտիվանալու է, ուժային կառույցները վատ են աշխատելու․ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արշավիր Ղարամյանի հետ Ադրբեջանը հետեւողականորեն լկտիանում է. Կարեն Բեքարյան Լոս Անջելեսը վերածվել է մարտական գործողությունների գոտու․ CNN (տեսանյութ) Էդմոն Մարուքյանն առաջարկել է օնլայն ցույց իրականացնել՝ գույքահարկի բեռն ավելացնելու դեմ (տեսանյութ) «Զրույցներ թաքնված վարչապետի հետ». Էպիզոդ 9 - Պուպուշ վարչապետը և անպատասխանատու ժողովուրդը. (տեսանյութ) Հարկային ռուդիմենտ «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը՝ լողազգեստով Ինչո՞ւ է ՀՀ-ն վիրուսի «չեմպիոն» 23 հետխորհրդային երկրների շարքում Բրիտանացի մոդելի կիսամերկ լուսանկարը ցնցել է համացանցը Հաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը․ Արայիկ Հարությունյան (Տեսանյութ) «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը 3 օրից կփոխի ակումբը ԱՄՆ-ն տիեզերական հաջող թռիչք իրականացրեց, «բատուտն աշխատում է». Իլոն Մասկը` Ռոգոզինին ԱՄՆ նախագահի գնահատմամբ` G-7-ը «հնացած է» Ազա´տ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում․ Ալեն Սիմոնյան Մարկու Թյուրամը գոլից հետո հարգեց Ֆլոյդի հիշատակը, որը սպանվել էր ոստիկանի կողմից Գիտնականները պարզել են Եվրոպայում կորոնավիրուսի ներթափանցման մոտավոր ամսաթիվը Ferrari ընկերությունը նվիրել է հայտնի մրցարշավորդ Քիմի Ռայքոնենին Ֆորմուլա-1-ի բոլիդ-ը Կառավարությունում առկա է ճգնաժամ, լրջագույն խնդիր կա նաև առողջապահական համակարգում. բժիշկների մեծ մասը վարակված է և հյուծված. Երևանի գլխավոր ախտաբան ԲԽ․ Ալաշկերտը ուժեղ գտնվեց Արարատից Իսրայելի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել Երուսաղեմում պաղեստինցու սպանության համար, որն աուտիստ էր Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք Պաշտոնական․ Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից Աշխարհում սկսվում է տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը․ Ֆրանսիայի ֆինանսների նախարար «Հասցրել եք պրավալ տալ երկրում առկա համավարակային վիճակը: Որո՞նք են Ձեր գործողությունները». Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Թորոսյանին Լոնդոնում հարյուրավոր մարդիկ բողոքում են ընդդեմ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից կատարվող բռնության 1297 կազմակերպության գործունեություն դադարեցվել է 8 հարց Նիկոլ Փաշինյանին. Սամվել Ֆարմանյան Ադրբեջանում Միլլի Մեջլիսի նիստն անցել է բավականին անկանխատեսելի զարգացումներով․ Կարեն Հովհաննիսյան Մեսսի. Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի Առաջին անգամ 10 տարվա ընթացքում նկարել են ամենաանորսալի կատվին Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը Առաջին դասարանցիների առցանց գրանցումները կմեկնարկեն հունիսի 1-ից ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը. Սուրեն Սարգսյան Ռուս կինը ստիպված է եղել ծննդաբերել փողոցում (տեսանյութ) Forbs-ը Քայլի Ջեներին զրկել է ամենահարուստ երիտասարդի կարգավիճակից. ի՞նչ է պատճառ դարձել Մեծ Բրիտանիայում խորհրդավոր մեծահարուստ տղամարդը փորձարկումներ է կատարում մարդկանց վրա Իրենց հայտարարագրերը թողած` ու՞մ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել Ինչպես են Թբիլիսիի բնակիչները պահպանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանոնները (լուսանկարներ) Պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են. Աշոտյան Վերանայե՛ք ձեռնոցի պարտադիր պահանջի որոշումը Ինչպես ասում են, կառավարությունը ճիշտ է, ժողովուրդը՝ սխալ… Մասիս Մայիլյանը հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ Պեսկովը կորոնավիրուսից բուժման ընթացքում մորուք է աճեցրել և նիհարել է (տեսանյութ) Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիադ Մահրեզի տունը. The Sun Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ, վարչապետը՝ հրաժարական տա Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է, նրա հետ պայմանավորվելը բարդ է. քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ գազի սակագնի շուրջ չհաջողված բանակցությունների մասին Չիկագոյում անկարգությունների մասնակիցը հեծյալ ոստիկանությունից ձի է առեւանգել (տեսանյութ) Ամենաչսիրած հարցն էն ա, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը». Արդեն զզվելի ա էս ամենը... Գեւորգ Պետրոսյան Կորոնավիրուսի զոհերի անանուն մնալու գաղտնի հրաման տալու մասին ինֆորմացիան ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով Եթե Սիմոնյանը նման վայրերում փողկապ է կապում, որպեսզի «սվաղի» իր թերությունները, ապա ես նման խնդիր չունեմ.Պետրոսյան Ճապոնիան մտադիր է մեղմացնել մուտքի սահմանափակումները չորս երկրների քաղաքացիների համար Գերմանական ինքնաթիռը ուղեւորվել է Իտալիա, սակայն հետ վերադարձել․ իտալական օդանավակայանը փակ էր Կառավարությունը փակել է դեպի մատուռ տանող ճանապարհը. կարանտին է Ինդիանապոլիսում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են առնվազն երեքը Հոբբին կարող է օգնել դեպրեսիան հաղթահարելու գործում Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին Բացվել է աշխարհի ամենավտանգավոր ճոճանակը՝ 700 մետր բարձրությամբ ժայռի եզրին (տեսանյութ) Կարո Փայլանը մեկնաբանել է հայկական եկեղեցու վրա հարձակված անձի ձերբակալությունը Օրվա խորհուրդը. Առաջին շնչառությունն աստվածային հոգով
Հարցում

Երբ գրականությունը հաղթում է քաղաքականությանը

Հրատարակչություն էի գնացել՝ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի գրքերի հետ ծանոթանալու:

 

Պատին կախված Արշիլ Գորկու «Նկարիչը և նրա մայրը» նկարը գրավեց ուշադրությունս, երևի էլի երկար կզմայլվեի, երբ տնօրեն Վահագն Իսոյանը միջամտեց.

 

-Արշիլ Գորկի:

-Գիտեմ,-ժպտացի:

-Նկարիչ Վլադիմիր Սահակյանի ձեռքի գործն է: Նկարի պատմությունը գիտե՞ք,- առանց պատասխանի սպասելու շարունակեց.- Գորկու դիմանկարներում և մասնավորապես այս մեկում ակնհայտ է դեպի աբստրակցիա ուղղվածությունը: Նա ամեն կերպ փորձել է խուսափել ձեռքերը պատկերելուց: Նա չի կարողացել մոր ձեռքերը «բաց» պատկերել, քանի որ նրանց մեջ էր խտացրել ապրված օրերի ողջ ցավն ու տանջանքները: Որպեսզի ծածկի տանջանքները, Գորկին օգնության է դիմել աբստրակտ ձևերին:

Մոռացած դեպի հրատարակչություն այցս, մի քիչ տարված Գորկիով, բռնվում ենք զրույցի.

-Ինչպե՞ս ստացվեց, որ ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ավարտած Վահագն Իսոյանը քաղաքականությամբ չի հետաքրքրվում և իրեն նվիրել է գրքերի աշխարհին:

- -Ուսանողական տարիներին պարբերաբար այցելում էի հորս, գրականագետ Ալբերտ Իսոյանին, ով 1991 թվականին հիմնել է «Հայագիտակ» հրատարակչությունը, անընդհատ այցերիս ընթացքում տեսնելով, թե ինչ հայանպաստ գործունեությամբ է զբաղվում հայրս, տարվեցի դրանով, և գրականության աշխարհն ինձ կլանեց:

Հայրս, լինելով իսկական գրքասեր, կարելի է ասել ողջ կյանքը նվիրել է գրքին, և տարիներ շարունակ ուսումնասիրել, հավաքել է տարբեր նյութեր, հղացել է բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ՝ ստեղծելու, կյանքի կոչելու գրքերի յուրահատուկ ժողովածուներ: Նա իրեն ողջ կյանքում համարել է ընթերցող: 21 տարի «Գրքերի աշխարհ» թերթի խմբագրությունում աշխատելու տարիներին հայրս հավաքել էր մեծ քանակությամբ նյութ՝ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ նշանավոր օտարերկրացիների հոդվածներ, ելույթներ, զեկուցագրեր… որ հետագայում դարձավ «Սև գիրք» ժողովածուն: «Սև գիրք»-ը հրատարակելու գաղափարը նպատակային էր, որպես հակադրում թուրքերի «Սպիտակ գրքի», որը ցեղասպանության հերքման մասին է:

Գիրքը լույս է տեսել չորս լեզուներով և աշխարհին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայերի ցեղասպանության պատմությանը նշանավոր օտարերկրացիների ՛՛բերանով՛՛:
Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զարաքօլուն: Նրան նվիրեցինքգրքի թուրքերեն թարգմանության 100 օրինակ, ինքն էլ իր հերթին խոստացավ գրքերը տարածել Թուրքիայում:

Վահագնը պատմում է, իսկ ուշադրությունս գրադարակում շարված քարե կազմով գրքերն են:

Ո՞ւմ մտահղացումն էր, որ գրքերի կազմը պատրաստել քարից:

-Հայրս իր առաջ նպատակ էր դրել ոչ միայն զբաղվել սովորական հրատարակչությամբ, այլ տպագրել հայ մեծերի ստեղծագործությունները՝ գրքերին տալով նաև յուրահատուկ ոճ: Գիրքն աշխարհին ներկայանալի դարձնելու համար որոշվեց, որ կազմը պետք է լինի հենց Հայկական լեռնաշխարհի քարերով (սկզբնական շրջանում հիմնականում վանակատ /օբսիդիան/): Այդպես, 1997թվականին ստեղծվեց առաջին վանակատ քարե կազմով գիրքը՝ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն:

Հետագայում սկսեցինք օգտագործել հայկական օնիքս, իսկ ավելի ուշ նաև այլ երկրներից ներմուծված մարմար և ագաթ:

- Ամենամեծ պահանջարկը ո՞ր գրքերն ունեն ձեզ մոտ:


-Հորս`Ալբերտ Իսոյանի կազմած «Սև գիրք»-ը, որը ներկայացրի քիչ առաջ, նրա հեղինակած «Երկիր դրախտավայր»-ը, որն իր մեջ ամփոփում է մոտ երեք հարյուր նշանավոր հեղինակների բնութագրումներ հայերի և Հայաստանի մասին, Հովհաննես Թումանյանի ընտրանին, որ հայրս կազմել է Հրանտ Մաթևոսյանի հետ միասին, Չարենցի «Վերջին խոսք», ինչպես նաև Վահան Տերյանի ընտրանին և էլի մի շարք գրքեր:

-Որտե՞ղից կարելի է ձեռք բերել ձեր գրքերը:

- Հայագիտակ հրատարակչությունից և Երևանի մի շարք գրախանութներից:

Խոսակցությունը դեռ կերկարեր, եթե ներս չմտներ հերթական պատվիրատուն, ու Վահագնը չբռնվեր նրա հետ զրույցի….
Իսկ ես, …. գրքերի թերթերի թարմ բույրը խառնելով Հայկական լեռնաշխարհի քարերի բույրին, քայլերս ուղղեցի դեպի դուրս….

xosq.am

website by Sargssyan