Երկրպագուները դժգոհել են Ալլա Պուգաչովայի համերգի ձայնային որակի ապահովումից
Այս թեմայով
- Պուգաչովան և Գալկինը տասնյակ միլիոնավոր ռուբլիներ են ծախսում 7-ամյա երկվորյակների կրթության համար
- Ալլա Պուգաչովայի համերգային տնօրենը մեկնաբանել է Գալկինի հետ նրա ապահարզանի մասին լուրերը
- Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին
- Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին
ՌԴ հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի հոբելյանական համերգի հանդիսատեսները դժգոհել են համերգի ձայնային որակի ապահովումից, գրում է gazeta.ru-ն՝ սոցկայքերին հղումով:
Հանդիսատեսներից մեկը՝ Նիկիտա Կովտունովը հստակեցրել է, որ ձայնային ռեժիսորի աշխատանքը չի գոհացրել երկրպագուներին: Կովտունովի խոսքով՝ երգչուհին ընդմիջել է երգերը՝ բեմից ձայնային ռեժիսորին հրահանգներ տալու:
Համերգի մասնակիցը հավելել է, որ Կուտաֆյա աշտարակի մուտքի մոտ հանդիսատեսները կոպիտ վերաբերմունքի են արժանացել:
Հիշեցնենք, որ Պուգաչովայի 70-ամյակին նվիրված հոբելյանական մենահամերգը տեղի է ունեցել ապրիլի 17-ին՝ Կրեմլյան պալատում: