1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 26 մայիսի 2019թ., 00:00
Մի քանի հոգով Ազատության հրապարակում աջակցեցին Նիկոլ Փաշինյանին Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» դեմ ՈւԵՖԱ-ի նախագահը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը «Սեւանի իշխանը» ծրագրի վերանայում կիրականացնի. «Այն, ինչ շուկայից գնում ենք, իշխան չէ» Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետը պատմել է Ադրբեջանի դեմ ծրագրերի մասին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում քոչարի են պարել Տինա Կանդելակին պոռնոդերասանների մասին սերիալ է նկարահանում Իսպանիայում ստեղծվել է առաջին «օրինական» մարիխուանան Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը․արտահանձնում տեղի չի՞ ունենա Ոչ մի բողոքի ակցիա Բաքվում. ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Արսենալին Մերձմոսկվայում կինը կծել եւ ծեծել է ոստիկաններին Տրանսպորտի հիմնախնդիրներ. Մասնագիտական քննարկում Զույգը, որն ականատես է եղել արքայադուստր Դիանայի ճակատագրական ավտովթարին, պնդում է, որ դա դժբախտ պատահար չի եղել Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով անակնկալ այց է կատարել իր հարազատ դպրոց (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինվորականների ավելացումն սպառնալիք է ողջ աշխարհի համար. Իրանի ԱԳ նախարար Բանը չի հասնում ամուսնուս քննադատելուն. Աննա Հակոբյան (տեսանյութ) Միջազգային տրիբունալը ՌԴ-ից պահանջել է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի լեռներում տեսախցիկը կովկասյան հովազ է ֆիքսել. «Նկարահանել ենք մեր հովազին» Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Հենրիխ Մխիթարյանը եվրոպական առաջնորդներին մեծ հնարավորություն տվեց». The Independent-ը ֆուտբոլիստի շուրջ սկանդալը կապել է ԼՂ հակամարտության հետ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի նոր ղեկավար է նշանակել Մոնիկա Մխիթարյանը եղբոր որոշման մասին գրառումով հիշեցրել է Բաքվի հայերի ջարդերը Պոմպեոն կարգադրել է 8,1 մլրդ-ի զենք վաճառել Իրանին դիմակայելու համար Էսպրեսո՞, լատտե՞, թե՞. սուրճի ընտրությունը պատմում է ձեր բնավորության մասին Ինչպես է Նազենի Ղարիբյանը աշխատելու մի վայրում, որտեղ իրեն չեն ընդունում. Օպերային թատրոնի դիրիժոր Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս. Շարմազանով Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ. Առանձին տեղերում՝ կարկուտ Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին «Ձեզ չի կարելի»․ Վլադիմիր Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմել Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Առաջիկա օրերին Սաակաշվիլին կվերադառնա Ուկրաինա Ռոնալդուի նոր ավտոմեքենան Ե՞րբ կներդրվի տաքսիների լիցենզավորման համակարգը Ինչո՞վ է վտանգավոր քաշի պակասելը տարեց հասակում «Հետաքրքրված ենք Հայաստանի տնտեսական զարգացումներով». Թերեզա Մեյի ներդրումների հարցերով հանձնակատար ԱՄՆ-ն Իրանի հետ լարվածության ֆոնին 1,500 հոգանոց զորք կտեղակայի Մերձավոր Արևելքում Լերա Կուդրյավցևային շփոթել են Ավստրիայի փոխկանցլերի «ռուս միլիոնատիրուհու» հետ. հաղորդավարուհին միջազգային դատարան կդիմի «Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Մխիթարյանն ու Օզիլը որոշեն հեռանալ թիմից Գագիկ Հարությունյանի եղբոր հրաժարականն անսպասելի է եղել Ինչ սկզբունքով պարգևատրեց Արագածոտնի աղմկահարույց մարզպետը Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլի» ավագանու անդամները շատ հաշտ չեն Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում Թեղուտի հանքավայրը, հավանաբար, կվերագործարկվի հուլիսից Ներքին թուլացումը Փաշինյանին ստիպեց մեղմել իր դիրքորոշումն արտաքին քաղաքական օրակարգում. Իգոր Կորոտչենկո Իշխանությունները թիրախավորել են դատավոր Ազարյանին․ «Ֆյուրերի» և «Անգետիկի» արկածները «Ռուսական գործի» շարունակությունն ակտիվորեն պահանջող Նադլերն ասուլիսի ժամանակ կորցրել է գիտակցությունը (տեսանյութ) Այդքան վատ չէ, ինչքան թվում է. հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ (տեսանյութ) Յուրացում կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել Արարատի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ Արմեն Սարգսյանը՝ հեղափոխական թիմի նոր թիրախ. պատային իրավիճակ Կառավարությունը ոչ թե պետք է ոգևորվի, այլ մտահոգվի. ինչի՞ հաշվին է եղել տնտեսական աճը Բերդիմուհամեդովը կարգադրել է Աշխաբադը «մաքրել» թիթեռներից Ֆրանսիական իշխանությունները Լիոնում պայթյունի վարկած են առաջադրել Հրապարակվել է Փերիս Հիլթոնի՝ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ նոր տեսահոլովակը (տեսանյութ) Ալիեւի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձն աշխարհին» կրկնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը. Ստեփանակերտ Արցախ այցելած ռուս լրագրողին կներառեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» Քիմ Քարդաշյանը դստեր հետ այցելել է Դիսնեյլենդ Շրջանավարտների ֆլեշմոբից հետո տնօրենն աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում է գրել (տեսանյութ) Մարիամ Փաշինյանը պարում է շրջանավարտներից մեկի հետ Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը Խորհրդարանական ընդդիմությունը նոր սցենար է մտածում Թբիլիսիում հայկական թատրոնի նոր շենք է կառուցվում Վերջին զանգի օրը հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա. Դրանք դեռ ոստիկանությունում են Անծանոթը մտել է տուն, բայց ոչինչ չի գողացել, այլ մաքրություն է արել ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մտահոգվելու առիթ չունե՞ն «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Ասում է՝ Խնդիր չունեմ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հետ Ի՞նչ կապ ունի կառավարության ՊՈԱԿ-ը դատավորների դեմ սկսված գրառում-արշավի հետ «ԱԺ-ում «նյու Շմայս» է հայտնվել. նա զբաղված է նաեւ բիզնես հարցերի լոբբինգով՝ հանուն Մհեր Սեդրակյանի որդու Իշխանությունների «դեսանտը»՝ ՀՅԴ հանրահավաքին Հունիսին Արտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա պաշտոնին Միշա Գրիգորյանը, Ռոբերտ Բագրատյանը եւ մնացած մասնակիցները ճանաչվել են «Մանկական ձայնը» նախագծի հաղթողներ Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն Տոտալ վերահսկողություն և տոտալ իշխանություն ունենալն է նպատակը. Ստեփան Դանիելյանը՝ «վեթինգի» մասին Պարզվել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը «ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին» Մի խումբ դատավորներ սկսել են բանակցել իշխանության հետ. նրանք պատրաստ են հրաժարական տալ միայն թե… Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո
Հարցում

«Օրենքով գող» Տարոյին Ռուսաստանից Իսպանիա կարտահանձնեն

«Օրոնքով գող» Տարիել Մուլուխովին (Օնիանի), որը հայտնի է «Տարո» մականունով, Ռուսաստանից Իսպանիա կարտահանձնեն, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից:

Ապրիլի 9-ին Տարոն Օրենբուրգի գաղութից ազատվել էր եւ անմիջապես կրկին ձերբակալվել: Սոլ Իլեցկի դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 40 օրով մինչեւ մայիսի 19-ը:

«Օրենբուրգի մարզի Սոլ Իլեցկի շրջանային դատարանի որոշմամբ, ինչպես նաեւ արտահանձնելու մասին եվրոպական կոնվենցիայի հիման վրա Տ. Օնիանին կալանավորվել է՝ նրա հանձնումը Իսպանիայի թագավորության իրավասու մարմիններին ապահովելու համար»,- հայտարարել են գերատեսչությունից:

ՆԳՆ-ից նշել են, որ պատժաժամկետի լրանալուց հետո Օնիանին ձերբակալվել է որպես քաղաքացիություն չունեցող անձ՝ հետախուզման եւ կալանավորման մասին միջազգային ծանուցման հիմքով, ընդ որում՝ Ռուսաստանում նրա գտնվելու անցանկալիության մասին որոշումն ընդունվել է 2018-ի օգոստոսին: «Ոստիկանության աշխատակիցները մշտական հիմունքներով աշխատանքներ են կատարում Ռուսաստանի Դաշնության քրեական իրադրության վրա բացասական ազդեցության չեզոքացման ուղությամբ անձանց կողմից, որոնք բարձր դիրք են գրավում հանցավոր հիերարխիայում»,- հավելել են գերատեսչությունից:

Քննության վարկածով՝ Օնիանին մի քանի հանցակիցների հետ, որոնց դեմ հարուցված գործն առանձին վարույթում է, 2009 թվականի մարտի 18-ին Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում առեւանգել են մայրաքաղաքային բիզնեսմենի: Նրան բերել են ռեստորաններից մեկը, որտեղ Օնիանիի հրահանգով դաժանորեն ծեծել են բեյսբոլի մահակով: Ձեռներեցին ազատելու համար նրա ազգականներից պահանջել են 500 հազար դոլար: Դատախազությունը պարզել է, որ տուժածին առեւանգելուց հետո 3 օր պահել են հատուկ վարձած բնակարանում:

2009 թվականի մարտի 21-ին ստանալով փրկագնի մի մասը՝ 218 հազար դոլար, մեղադրյալները տուժածին ազատ են արձակել: Դրանից հետո նրանք, քննության վարկածով, ձեռներեցից պահանջել են վճարել փրկագնի մնացած մասը: Այդ ժամանակ նա դիմել է իրավապահ մարմիններին: Կասկածյալներին շուտով ձերբակալել են: Օնիանին դատապարտվել է 10 տարվա բանտարկության, սակայն հետագայում հասել է ժամկետը 2 ամսով կրճատելուն:

Գաղութի ներկայացուցիչները նրան բնութագրել են որպես ռեժիմի չարամիտ խախտողի, որն ունի 253 տույժ, որոնց համար նրան բազմիցս տեղավորել են տուգանային մեկուսարան եւ պատժախուց: Օնիանին մշակութային միջոցառումներին չի մասնակցել, հրաժարվել է գաղութի բարեկարգման աշխատանքներից, չի ձգտել ազատ ժամանակ ինքնակրթությամբ, հանրօգուտ գործունեությամբ զբաղվել: Նշվել է, որ ղեկավարության հետ շփումներում Օնիանին իրեն լկտի, ոչ կոռեկտ է պահել, դժգոհություն է հայտնել պահման ռեժիմից: Նրան բնորոշել են որպես քիչ շփվող, ծածկամիտ, լկտի եւ խորամանկ մարդ:

 

website by Sargssyan