Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը
Այս թեմայով
- «Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
- Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
- Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
- Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Asbarez.com-ը գրում է, որ Իրաքի Ազգային կրոնական խորհրդի նախագահ շեյխ Յուսիֆ ալ Նասրին Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է Օսմանյան կայսրության իրագործած «անմարդկային ոճիրը»՝ կոչ անելով Թուրքիայի իշխանությանը ներողություն խնդրել իրենց իսկ սերունդի անունից «իր արարքների համար»:
Հանդիպմանը ներկա այլ հոգևոր առաջնորդները ՀՀ դեսպանի հետ խոսել են Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների միջև գործակցությունն ամրապնդելու իրենց ջանքերի մասին՝ կարևորելով պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրաքի հայ համայնքի ու Իրաքի թեմի Հայ Առաքելական եկեղեցու դերը:
Հոգևոր առաջնորդներն իրենց ողջույններն ու բարեմաղթանքներն են հղել Գարեգին Բ-ին: