ԵՄ-ն վրդովված է Կուբայի հարցով ԱՄՆ որոշումից
Եվրամիությունը կդիտարկի իր շահերի պաշտպանության բոլոր տարբերակները՝ Կուբայում գործող արտասահմանյան ընկերությունների դեմ դատական հայց ներկայացնելու ամերիկյան քաղաքացիներին թույլտվություն տալու ԱՄՆ որոշումից հետո։
ԵՄ-ն նախազգուշացրել է, որ կարող է վերականգնել այդ հարցով գործը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում։
Արգելափակող կարգավիճակը թույլ է տալիս ԵՄ երկրների ընկերություններին ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցներից վնասների համար փոխհատուցում ստանալ այն անձանցից, որոնց մեղքով դա տեղի է ունեցել։ Կարգավիճակը նաեւ ԵՄ տարածքում անօրինական է դարձնում արտասահմանյան դատարանների ցանկացած որոշում, որոնք կայացվել են պատժամիջոցների կատարման համար։ Այն նաեւ արգելում է ԵՄ քաղաքացիներին պահպանել ԱՄՆ պատժամիջոցները, եթե միայն դրա համար չի եղել Եվրահանձնաժողովի հատուկ թույլտվությունը, որը կարող է տրվել այն դեպքերում, երբ պատժամիջոցները չպահպանելը կարող է լուրջ վնաս հասցնել ԵՄ ընկերություններին։
Ինչպես արդեն տեղեկացվել է, պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ վարչակազմը չեղյալ է համարել այն արգելքը, որ ԱՄՆ քաղաքացիները իրավունք չունեն հայց ներկայացնել արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք օգտագործում են 1959թ․ հեղափոխությունից հետո Կուբայի կառավարության կողմից ազգայնացված ունեցվածքը։