Հայտնի են «Տարվա համաշխարհային մեքենա 2019» մրցույթի հաղթողները
Նյու Յորքում հայտարարել են World Car of the Year 2019 («Տարվա համաշխարհային մեքենա 2019») մրցույթի հաղթողներին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով մրցանակաբաշխության կայքին, Jaguar I-Pace մոդելը միանգամից երեք մրցանակ է ստացել՝ «Տարվա ավտոմեքենա», «Տարվա դիզայն», «Էկոլոգիական ավտոմեքենա»:
Քաղաքի համար լավագույն մեքենա է ճանաչվել Suzuki Jimny-ը: Տարվա լյուքս դասի մեքենա է ընտրվել Audi A7-ը, իսկ տարվա «հիպերքար»՝ McLaren 72OS-ը:
World Car Awards մրցանակը մեքենաշինության ոլորտում շնորհում են միջազգային պրոֆեսիոնալ մասնագիտացած լրագրողներ՝ աշխարհի ավելի քան 20 երկրից: Մեքենաները, որոնք մասնակցում են տարվա համաշխարհային մեքենայի կոչման համար պայքարին, պետք է տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ վաճառված լինեն առնվազն 5 երկրում և առնվազն երկու մայրցամաքում: