Ռուսական «Россия 24» հեռուստաալիքի եթերում ռոբոտն առաջին անգամ վարել է լուրերի թողարկումը (տեսանյութ)
Ռուսական «Россия 24» հեռուստաալիքի եթերում ռոբոտն առաջին անգամ վարել է լուրերի թողարկումը: Փորձարկման տեսագրությունը տեղադրվել է «Россия 24» յութուբյան ալիքում:
Համացանցի օգտատերերից շատերը բացասաբար են արձագանքել փորձարկմանը:
«Նա հենց նոր է սկսել աշխատել, բայց արդեն հոգնած է»,- նկատել է օգտատերերից մեկը՝ հավանաբար նկատի ունենալով ռոբոտի միատոն ձայնը:
«Որտե՞ղ է ռոբոտը: Ես փոփոխություն չեմ նկատում»,- կատակել է մեկ այլ օգտատեր: