Փարիզի Աստվածամոր տաճարը հնարավոր կլինի վերականգնել «Assassins Creed Unity» խաղի միջոցով
Փարիզի Աստվածամոր տաճարը հնարավոր կլինի վերականգնել հայտնի Ubisoft ընկերության «Assassins Creed Unity» խաղի միջոցով: Ընկերության նկարչուհի Քերոլայն Միուսը երկու տարի է ծախսել տաճարի մանրապատկերը ստանալու համար: Նա ստացել է տաճարի եռաչափ կրկնօրինակը՝ ամենայն մանրամասնությամբ:
Այս գործում նրան աջակցել է մշակութաբան Էնդրյու Թելոնը: Նա լազերային սքանավորման միջոցով ստացել է տաճարի ամբողջական հատակագիծը:
Համաշխարհային մշակույթի ամենավառ կոթողներից մեկի վերականգնման համար կպահանջվի մի քանի տարի: Ներդրումներ ևս պետք են: Արդեն զգալի գումար է նվիրաբերվել: