Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու նախընտրական շտաբի խոսնակ Դմիտրի Ռազումկովը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում պատմել է ապրիլի 19-ին «Օլիմպիյսկի» մարզադաշտում կայանալիք բանավեճերի նախապատրաստական աշխատանքների ու բանակցությունների մասին:
Նրա խոսքով` բանավեճերը տեղի են ունենալու մարզադաշտի տարբեր կողմերում տեղադրված տարբեր բեմերում:
Ռազումկովի խոսքով` արդեն տեղի է ունեցել նախագահի թեկնածուների աշխատանքային խմբերի նիստ:
«Որոշում է կայացվել բեմն այնպես տեղադրել, ինչպես դա արվում է համերգների ժամանակ»,- հայտնել է նա:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Պորոշենկոյի կողմը որոշում է կայացրել, որ տեղադրվի երկու բեմ:
«Թե դա ինչի համար է պետք, չգիտեմ»,- հավելել է նա:
Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս որոշվում է մարզադաշտում հանդիսատեսի ներկայության հարցը:
Ընդ որում` Զելենսկու վստահված անձը չի կարողացել բացատրել, թե ով է ստուգելու քաղաքացիներին: