Վենեսուելական բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել
Վենեսուելայի Նուեվա-Էսպարտա նահանգի բանտից մոտ 60 հանցագործ է փախել։ Նրանցից մեկը սպանվել է, անվտանգության երկու աշխատակիցներ վիրավոր են։ Այս մասին հայտնում է Noticias Venezuela պորտալը՝ հղում անելով իշխանություններին։
Նշվում է, որ բանտարկյալներին հաջողվել է բանտի պահակակետից զենք վերցնել, հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա և հայտնվել ազատության մեջ։
Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած հանցագործներին։