Ստամբուլում զբոսաշրջիկները տաքսու մեջ են մոռացել 30 000 եվրո գումարով պայուսակը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլում Թունիսից 2 զբոսաշրջիկ տաքսու մեջ է մոռացել 30 000 եվրո գումարով պայուսակը, գրում է CNN Turk-ը:
«Երկու թունիսցիներ, որոնք տաքսի էին նստել Ստամբուլի օդանավակայանի մոտից, մեքենայում են թողել 30 000 եվրո գումարով պայուսակը: Վարորդը հայտնաբերել է այն, երբ տաքսի է նստել հաջորդ ուղևորը: Նա նույն օրը վերադարձրել է գումարը տերերին»,- հայտնում է հեռուստաալիքը:
Թունիսցիները շնորհակալություն են հայտնել տաքսու վարորդին և նրան որպես պարգևատրում 100 եվրո տվել:
20-ամյա վարորդ Հաքան Կանատը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ նա չի մտածել գումարը յուրացնելու մասին, այլ մտածել է տերերին գտնելու մասին: