Լրատվամիջոցները հայտնել են Նոտր Դամում հրդեհի հնարավոր պատճառի մասին
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Ֆրանսիայի քրեական ոստիկանության մասնագետները էլեկտրականության հետ կապված խնդիրը դիտարկում են որպես Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հնարավոր պատճառ, հայտնում է Parisien պարբերականը:
Պարբերականը հայտնում է, որ հրդեհը սկսվել է տաճարի ծայրաձողից, որը երկուշաբթի երեկոյան փլուզվել է: Պարբերականի տեղեկություններով՝ հրդեհի օջախը գտնվել է կառուցվածքի հիմքի մոտ:
Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել էր ծայրաձողի վերին հատվածը, կրակով էր համակված կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել են, որ Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չեն վնասվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:
Դատախազությունը քննություն է սկսել՝ հրդեհի ժամանակ ոչ դիտավորյալ վնաս հասցնելու հետ կապված: Երկրի դատախազը հայտարարել է, որ տաճարում հրդեհը կանխամտածված չէր, առանջնահերթ վարկածն է բռնկման պատահական բնույթը:
Տաճարի վերականգնման եւ դրամական միջոցների հավաքագրման գործում իրենց օգնությունն են առաջարկել միջազգային կազմակերպությունները եւ խոշոր ընկերությունները: