Սպանվել է «Արարատ 2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը կրակոցներից սպանվել է: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Դարպասապահին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն վերջինս գիտակցության չգալով մահացել է:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացել էինք, որ երեկ Լեփսիուսի փողոցի 25 շենքի տարածքում կրակոցներ են հնչել և երեք անձ հրազենային վնասվածնքերով տեղափոխվել են հիվանդանոց:
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված երիտասարդ: