Ասանժի ձերբակալությունից ի վեր Էկվադորում 40 մլն կիբեռհարձակում է գրանցվել
Էկվադորի հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Պատրիսիո Ռեալը հայտարարել է, որ սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստանից զրկելուց ի վեր երկրի պետական հաստատությունների կայքերի նկատմամբ 40 մլն կիբեռհարձակում է գրանցվել, գրում է afp.com-ը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ կիբեռհարձակումները սկսվել են ապրիլի 11-ին և հիմնականում իրականացվում են Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից, Ռումինիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից և Էկվադորից:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին բրիտանական ոստիկանությունը ձերբակալել էր Ասանժին, որն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը և այնտեղ էր գտնվում 2012թ.-ից ի վեր: