Ճապոնիան կդիտարկի Փարիզի Աստվածամոր տաճարը վերակառուցելու համար Ֆրանսիային օգնություն ցուցաբերելու հարցը
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Ճապոնիան կդիտարկի Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո այն վերակառուցելու համար Ֆրանսիային աջակցություն ցուցաբերելու հարցը, եթե այդ երկրի իշխանություններից նման խնդրանք հնչի, գրում է РИА Новости-ն՝ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգայի հայտարարությանը հղումով:
«Դա հսկայական կորուստ է ամբողջ աշխարհի համար, որը խոցել է մեր սրտերը: Խորապես ցավակցում ենք նախագահ Էմանուել Մակրոնին և ֆրանսիացի ժողովրդին»,- ասել է Սուգան՝ ընդգծելով, որ եթե Ֆրանսիան Ճապոնիայից տաճարի վերանորոգման համար միջոցներ խնդրի, կառավարությունը կդիտարկի այդ հարցը:
Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է:
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:
Ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակը մարվել է, իսկ շինությունների փլուզումը շարունակվում է: