1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 ապրիլի 2019թ., 00:00
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը Ալժիրում միլիարդատերեր են ձերբակալվել. նրանց թվում է նաև երկրի ամենահարուստ մարդը Դոլարի փոխարժեքը նվազել է 482 դրամից. Եվրոն եւս էժանացել է «Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Դավիթ Սանասարյանի կինը գրառում է կատարել Թուրք զինվորականները ժամանել են Ադրբեջան՝ համատեղ զորավարժությունների անցկացման համար Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ. Տեսանյութ ԱԽ քարտուղարը փորձագետների հետ քննարկել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը վերաբերող հարցեր Երբ ինձ ուղարկում եք Արցախի հարցը լուծելու, ինչու չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյան Շրի Լանկայում տեսախցիկը ֆիքսել է պայթյունի պահը Լիլի Մորտոյի բարեմասնությունների մասին հաղորդումներին հանձնաժողովը չի կարող միջամտել. ՀՌԱՀ նախագահ 33-ամյա ալֆոնսը, ամուսնանալու խոստում է տվել եւ խաբերութամբ գումար հափշտակել 11 «հարսնացուներից». ՔԿ Գարիկ Մարտիրոսյանի կինն Ալսուի դստերն օգնել է հայտնվել «Ձայնի» եզրափակչում Իսպանայում տեղատարափ անձրեւներ են տեղում Իմ ու վարչապետի դժգոհությունը չի կարող պատճառ դառնալ «Կիսաբաց լուսամուտների» փակման համար. Հակոբյան Դանիայի ամենահարուստ մարդու երեք երեխաները զոհվել են Շրի Լանկայում Սյունիքի մարզի «Զանգեր»-ի հատվածում մեքենաների խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի (լուսանկարներ) Արտակարգ դեպք Մասիսում. հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա Մեր կառավարությունը չպետք է ավիաընկերություն ստեղծի եւ նրան ազգային փոխադրողի կարգավիճակ տա. Փաշինյան Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել դատապարտել Շրի Լանկայի ահաբեկչությունները Շրի Լանկայում եկեղեցու մոտ ևս մեկ պայթյուն է որոտացել Տնտեսական հեղափոխության պարագայում առաջարկում ենք սկսել ատել աղքատությունը. Նիկոլ Փաշինյան ՀՀ ԶՈՒ հրետանային զորամասում համալիր ստուգումներ են անցկացվել Շրի Լանկայի հետախուզությունը 10 օր առաջ իմացել է նախապատրաստվող ահաբեկչության մասին, սակայն ոստիկանությանը չի տեղեկացրել. Daily Mail (լուսանկարներ) Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ) ԱՄՆ նախագահական ընտանիքը Սուրբ Զատկի պատարագին գնալիս (լուսանկարներ) Պարտադիր չէ, որ ես բոլոր հանդիպումներին ներկա լինեմ. Ռեկտորը` վարչապետի հետ հանդիպմանը ներկա չլինելու մասին Հնագետները հայտնել են հանրաճանաչ Սաթե սենյակի գտնվելու նոր հավանական վայրը Դավիթ Սանասարյանին փոխարինում է Ալբերտ Աբգարյանը Մանախին զինաթափողը ստացել է թիվ 1 ինտերնատի տնօրենի ԺՊ-ի պաշտոնը Խաղալիք-կրկնօրինակ ատրճանակի գործադրմամբ՝ հափշտակել են դրամապանակ Վաշինգտոնը խստացնում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները Ադրբեջանի բանակում սկսել են շահագործել Պակիստանից գնած ռազմական ինքնաթիռները «Իմ գլխում միշտ երաժշտություն է հնչում». Սիրուշոյի գրավիչ լուսանկարը Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 23-ին սգո օր են հայտարարել Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի եւ պատժամիջոցների միջեւ Շրի Լանկայի հարձակումները, ըստ դատաբժիշկների, իրականացրել են մահապարտ ահաբեկիչները Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի, Գևորգյանի գործն ուղարկվել է դատախազին. ՀՔԾ Կադիրովը Զելենսկուն հաջողություն է մաղթել «ժողովուրդների միաբանման գործում» Սաակաշվիլին ցանկանում է վերադառնալ Ուկրաինա ԵԽԽՎ–ի հայտարարությունը Ցեղասպանության դատապարտման հարցում ԱԺ դիվանագիտության ձեռքբերումներից է. Հովհաննիսյան ԱՄՆ-ում աճուրդով վաճառել են Ջոն Լենոնի դաշնամուրը ԱՄՆ-ում հայտարարել են Թուրքիայից Հունաստան ավիաբազան տեղափոխելու պատրաստակամության մասին ՊԵԿ պաշտոնյան 2 միլիոն դրամ շահում է հայտարարագրել Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից. ԿԳՆ Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին Որևէ անձի շահ չեմ պատրաստվում սպասարկել․ ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Միհրան Պողոսյանի ձերբակալության դեպքից Աղմկոտ գործի անաղմուկ ավարտը. թե ի՞նչ եղավ հետո, երբ նախագահականից 4 հուշամեդալ անհետացավ Մեր պատկերացմամբ 10 տարվա արդյունքում ՀՀ 10 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները. վարչապետ Զելենսկին կդառնա Ուկրաինայի առաջին հրեա նախագահը Շրի-Լանկայի օդանավակայանում ռումբ են հայտնաբերել Համաճարակ Տավուշի Նավուր համայնքում, 40 մարդ հոսպիտալացվել է Ապրիլի 24-ից սկսած` Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում «Նոր ալիք 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Արտյոմ Հակոբյանը (տեսանյութ) Հին անձնագրերը կերկարաձգվեն 2 տարով Գիտնականները խրոնիկական հոգնածության համախտանիշի նոր պատճառ են հայտնաբերել Սուդանի նախկին նախագահի տանից միլիոնավոր դոլարներ են հայտնաբերել Բորդոյում բռնկած հրդեհը երկու միլիոն շիշ գինի է ոչնչացրել «Ոչ մարիխուանային». Ռեֆորմիստներ կուսակցությունը ֆլեշմոբ է կազմակերպում Մեգան Մարքլը ներկա չի գտնվել Եղիսաբեթ II-ի ծննդյան տոնին Ազգային ժողովի աշխատակիցներն այսօր ուշացել են աշխատանքից Արցախը պետք է դառնա Հայաստանի մի մասը․ Մարին Լը Պեն Դարձյալ Արարատ Միրզոյանի հեռուստացույցի մասին. ինչպես է նա հեռուստացույց գնել Չեմ տեսնում ոչ մի հիմք, որ կարելի է մտածել՝ շինծու, սարքած գործ է. Հրաչյա Հակոբյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին «Գոլդեն Փելես» հյուրանոցը փակվեց․ 50 աշխատակից համալրեց գործազուրկների շարքերը Պաշտոն զբաղեցնելը մի դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, այլ դեպքերում՝ ո՞չ. Քոչարյանի պաշտպանական խումբ Դատարանը հրաժարվեց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Հիսուս Քրիստոսի արձանը՝ արյան մեջ․ օրվա լուսանկարը Կազմվել է ամենավատ գաղտնաբառերի ցանկը Tesla-ի պայթյունը հայտնվել է համացանցում (տեսանյութ) Ամեն ինչ հնարավոր է․ Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին Պատգամավորը փոխնախարարին մերսման սրահ «ուղարկեց» Սաակաշվիլին Զելենսկու հաղթանակն ընտրազանգվածի հեղափոխություն է անվանել Այս կամ այն պաշտոնյայի հետ լուսանկարվելու եւ այդ լուսանկարներից ազատվելու ժամանակը Կանադայում հազարից ավելի տներ են ջրածածկ եղել Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացիների ընտրությունն անվանել է «իմաստուն» Մեքենաների մաքսազերծման գների թանկացում է սպասվում․ փոխնախարար
Հարցում

Հունվարին աշխատատեղերի թիվը 25 հազարով կրճատվել է. քանի՞ աշխատատեղ է ավելացել իշխանափոխությունից հետո

«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում աշխատատեղերի փակման վերաբերյալ խոսակցությունների պակաս չկա, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում երբեմն-երբեմն հայտարարելու մի քանի տասնյակ հազարով աշխատատեղերի ավելացման մասին։ Սա շատերի մոտ գուցե տարակուսանք է առաջացնում, բայց փաստն այն է, որ այդպես էլ կա. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցված աշխատատեղերի քանակը Հայաստանում իսկապես 51 հազարով ավելացել է։

Այլ հարց, որ մեծ մասը եղել է ոչ թե իշխանափոխությունից հետո, այլ իշխանափոխությանը նախորդած երեք ամիսներին` փետրվար-մարտ-ապրիլին։

Մինչ մանրամասներին անդրադառնալը` նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում գտնվելով Ստրասբուրգում՝ Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում երկու տարբեր թվեր հնչեցրեց Հայաստանում ստեղծված աշխատատեղերի վերաբերյալ. մի դեպքում հայտարարվեց 10 ամսում 50 հազարով, մյուս դեպքում` 51 հազարով աշխատատեղերի ավելացման մասին։

Խնդիրն ամենեւին այն չէ, որ նույն բանի մասին Նիկոլ Փաշինյանը երկու տարբեր թվեր է ասում։ Նման շեղումը, այն էլ՝ վարչապետի հայտարարություններում, անշուշտ, նորմալ չէ։

Ամեն դեպքում համարենք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։ Վերջին հաշվով, դրանից շատ բան չի փոխվում։ Բայց եթե խոսքն այն թվերի մասին է, որոնք հրապարակել է պաշտոնական վիճակագրությունը, ապա պատկերը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպիսի տպավորություն փորձում է ստեղծել Նիկոլ Փաշինյանը։ Իշխանափոխությանը հաջորդած շրջանում աշխատատեղերը Հայաստանում իսկապես ավելացել են, բայց ոչ այնքան, որքան ասում է վարչապետը։

Ընդհակառակը` այս տարվա սկզբին դրանք բավական կտրուկ պակասել են. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ հայտարարագրված աշխատատեղերի թիվը նվազել է գրեթե 25 հազարով։

Հասկանալի է, որ վարչապետը սրա մասին չի խոսում։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդպես է եղել։ Եվ դա արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։ Ըստ այդմ, 2019թ. հունվարին Հայաստանում հայտարարագրված է եղել շուրջ 560,6 հազար աշխատատեղ, մինչդեռ`2018թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը գերազանցել է 585,3 հազարը։

Ստացվում է, որ մեկ ամսվա տարբերությամբ՝ աշխատատեղերը գրեթե 25 հազարով կրճատվել են։

«10 ամսվա ընթացքում Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով: Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է»,- Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Թե 10 ամիս ասվածը ո՞ր ժամանակահատվածին է վերաբերում, մնում է միայն գուշակել։ Այդպես էլ վարչապետը չսովորեց թվերի ներկայացման ճիշտ ձեւը։

Ամեն դեպքում պետք է ենթադրել, որ խոսքը հետհեղափոխական ժամանակահատվածի մասին է։ Այդ ընթացքում գրանցված աշխատատեղերն իսկապես ավելացել են։

Իհարկե, կասկած չկա, որ դրանց գերակշիռ մասը ոչ թե նոր ստեղծված, այլ եղած աշխատատեղերն են, որոնք նախկինում դուրս էին հաշվառումից։

Իսկ թե կոնկրետ քանի՞ նոր աշխատատեղ է բացվել Հայաստանում իշխանափոխությունից հետո, որեւէ վիճակագրություն չկա։ Իրականում բարդ է նման վիճակագրություն ունենալը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan