1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հունիսի 2019թ., 00:00
Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվող հայն անհետ կորել է Էլմար Մամեդյարովը Ջոն Բոլթոնի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը Ուկրաինայում քաղաքացին մկրատ է կուլ տվել Ավստրալիայում առաջարկել են աղբի տեսակավորման աղբամանները թափանցիկ դարձնել Գերմանիայում որոշել են տղամարդկանց պաշտպանել ընտանեկան բռնությունից Գործազուրկներն ավելի հաճախ են բախվում հոգեկան խնդիրների. հետազոտություն Միայն ե՞ս եմ հիշում, որ 2 ամիս առաջ իշխանությունները խոստանում էին նման բան թույլ չտալ Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին կոռուպցիայի գործով դատարանի առաջ կկանգնի Մետաղական աղբով լի բեռնատարները կառավարության դիմաց են. Բողոքի ակցիա է ընթանում «Թաքնված խաչ» ֆիլմի անձնակազմը դատի է տալու թուրքական ազգայնամոլական թերթին Մենք ունենք բավականին վտանգավոր գաղափարների ներմուծում. Էլինար Վարդանյան Իտալիա-Հայաստան հանդիպումն անավարտ է մնացել. Հայաստանի հավաքականը հեռացել է խաղադաշտից Իրանը հայտարարել է, որ իր տարածքում ամերիկյան անօդաչու է կործանել. ԱՄՆ-ն արձագանքել է Կոչ Փաշինյանի երիտասարդ կադրերին Հայ ֆիզիկոսների առաջընթացը քաղցկեղի դեմ պայքարում. «Միրի» անդրադարձը՝ հայ գիտնականների հայտնագործությանը Արտասովոր իրավիճակ Վրաստանի պառլամենտում (տեսանյութ) Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին. պատճառն Աբովյանի ընտրություններն են Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները ԱԺ պատգամավորները դժգոհում են. աշխատասենյակնե­րից շատերում տեղադրված չեն օդորակիչներ Տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները վկայում են վերջինիս թուլության եւ մեկուսացման մասին. Ցիպրաս Չգիտեմ՝ «Սորոս» ասելով ինչ նկատի ունեն. արդարադատության նորանշանակ նախարար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Եւս մեկ կենսագրություն չունեցող եւ բանակում չծառայած նախարար Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը Թեհրանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու նպատակ ունի «Մուրսին բնական մահով չի մահացել». Էրդողանը մեղադրել է Եգիպտոսի իշխանություններին նախկին նախագահի «սպանության» համար Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի բյուջեի ճեղքվածքին Ո՞ւր մնաց տնտեսական հեղափոխությունը. «կայծակնային» փոփոխությունների միֆը կամ «կախարդական փայտիկի» ֆենոմենը չաշխատեց Վահե Գրիգորյանն այսօր կերդվի ԱԺ-ում ՌԴ զարգացումները՝ մանրադիտակի տակ. Փաշինյանի հանձնարարականը Ժամկետանց դեղեր՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում Ովքեր են թիրախում. Կառավարության քայլերը տանում են սոցիալական լարվածության խորացման Դավիթ Անանյանն ուրախ է. վերջապես ազատվեց վերադասի «աչք ու ականջից» ՊԵԿ-ում «Ադեկվադ դիսկուրս». (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը քննարկել են նաև ռազմավարական երկխոսության հարցեր Եթե այդքան շատ եք սիրում հայերին, եկեք նոր բացված ռեստորանը իրական հայկական տոլմա ուտելու. ստամբուլահայ գործիչ ԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ Դատական համակարգը՝ ճգնաժամի առջեւ․ դատավորները լուրջ մտավախություններ ունեն Ռոնալդուն ընտանիքի հետ զբոսանքի է մեկնել ուղղաթիռով (լուսանկարներ) «Մենք շրջադարձային փուլում ենք». Փաշինյանը ներկայացրել է արդարադատության նոր նախարարին (տեսանյութ) Առերեսվել են Սերժ Սարգսյանն ու գործարար Լեւոն Մարկոսը. այն տեւել է 4,5 ժամ. մանրամասներ Արդարադատության նոր նախարարը Արարատի մարզպետի փաստաբանն է եղել ՔՊ հիմնադիրներին «ցույց են տվել իրենց տեղը». դա արվել է Փաշինյանի «դաբրո»-ով. Հայտնի է՝ ով ում դեմ է գործել Հոլիվուդյան փառքի ծառուղում գողացել են Մերիլին Մոնրոյի արձանը Ոստիկանի կողմից անչափահասին ծեծելու գործն ընթացք է ստացել Եգիպտոսում հնագետները քրմերի մումիաներ եւ իրական գանձեր են հայտնաբերել Արդարադատության նորանշանակ նախարարի բիզնեսը Ովքեր են թիրախում. Կառավարության քայլերը տանում են սոցիալական լարվածության խորացման Սամվել Կարապետյանը ներդրումների դիմաց պայման է դրել Փաշինյանի առաջ ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (տեսանյութեր, լուսանկարներ) «Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք. Փաշինյանը փոխել է կարծիքը Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին Գյուղապետն ընկերների հետ ծեծի է ենթարկել համագյուղացուն. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց «Կոկորդիլոսի» հովանավորությամբ. բողոքի ակցիաների հետեւում Արարատի մարզպետի ազգականն է Սամվել Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը հանդիպել են Հայտնի է՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալի դեմ ցուցմունք տված անձը Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվում է տրամադրել վարկի հաշվին կատարված գնումների պայմանագրերի կրկնօրինակները 2018 թվականին Հայաստանի արտաքին պետական պարտքը բացարձակ արտահայտությամբ աճել է 38 մլն ԱՄՆ դոլարով Արմեն Սողոյան. Քանի դեռ հիվանդանոցներում ստվերային փող է պտտվում, ապահովագրական մեխանիզմը չի աշխատելու Մոսկվայում կգերազանցվի 100-ամյա ջերմաստիճանային ռեկորդը Գյումրիում հորդառատ անձրևի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են անձրևաջրերի մեջ Փաշինյանը անիմաստ է համարում ընդդիմությանը վերահսկողական պաշտոններ տալը Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում ավարտական քննությունների ցավալի արդյունքների մասին Իմ աշխատանքային փորձը բավական է Արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար. նորանշանակ նախարար Վենեսուելան փորձել է իր ոսկին վաճառել Թուրքիայում Լեւոն Քոչարյանի մարդկային անկեղծությունը Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը Ֆրանսիան եւ Գերմանիան ակտիվացնում են ջանքերը Իրանի պատճառով լարվածության թուլացման համար ԵՄ-ի կոչը Եվրահանձնաժողովին. «Թուրքիայի դեմ պետք է միջոցներ ձեռնարկել» Պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել. Նիկոլ Փաշինյան Մուրսին «չի մահացել, նրան սպանել են». Էրդողան Արթուր Դավթյանի ընտրությունը Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում. նախարար Հայաստանում տուրիզմի զարգացման գլխավոր նախապայմանը դրական իմիջն է. ՀՀ վարչապետ Ժամ առաջ արգելեք հնամաշ ավտոմեքենաների շահագործումը Երեւանում. Գեւորգ Պետրոսյանի բաց նամակը՝ Օսիպյանին ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի Հայաստանը ծրագրում է մոտ 1,5 մլրդ դոլարի նոր վարկեր ներգրավել. ֆիննախ Մի քանի օրվա անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացել են Բարի Ալիբասովը հոսպիտալացումից հետո առաջին հարցազրույցն է տվել Ահա թե ի°նչ է ստացվում ,երբ գործը վստահում են գործից անտեղյակներին Հայտնի է կանանց սթրեսի հիմնական աղբյուրը
Հարցում

Արցախը պատրաստ է թույլ տալ ԱՀ-ում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը, եթե դա լինի փոխադարձ. Դ. Բաբայան

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախը պատրաստ է թույլ տալ Արցախի Հանրապետության տարածքում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը, եթե դա կլինի փոխադարձ համաձայնությամբ, և այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին էլ կարող են այցելել իրենց հարազատները:

«Առհասարակ մեր երկիրը ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր է, մենք ունենք ընդամենը երկու Ադրբեջանի քաղաքացի, ովքեր Արցախում են գտնվում, երկուսն էլ ահաբեկիչներ են և հանցագործներ, և այդ հանցագործությունները բացահայտվել են բաց, թափանցիկ դատավարության միջոցով, որին ներկա էին միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ:
Մենք նույնիսկ այս կատեգորիայի մարդկանց չենք զրկել մարդու հիմնարար իրավունքներից, այսինքն՝ նրանք շփվում են իրենց բարեկամների հետ սահմանված կարգի համաձայն` «սկայպի», համացանցի միջոցով, նրանց այցելում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ»,-ասաց նա և նշեց, որ եթե նրանք ունենում են առողջական խնդիրներ, նրանց համապատասխան բժշկական սպասարկում է իրականացվում:

Նա նշեց, որ սա մարդասիրական մոտեցում է, և չպետք է հավասարվենք այդ հանցագործների հետ և այդ մարդկանց տանջամահ անենք, այն, ինչ լինում է Ադրբեջանում: «Սա պետք է լինի փոխադարձ, քանի որ նաև մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները Ադրբեջանում պահվում են, որոնք որևէ բան չեն արել, պարզապես մոլորվել են Ադրբեջանի տարածք և տեսել ենք, թե ինչ վերաբերմունքի են արժանացել: Չի բացառվում, որ Ադրբեջանը խոչընդոտի այդ ամենը, չի կարող այնպես լինել, որ միայն ադրբեջանցիների հարազատները կարողանան այցելել, իսկ մեր հարազատները չկարողանան այցելել այնտեղ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե նման բան երբևէ եղել է, Դավիթ Բաբայանը նշեց, որ եղել է ԶԼՄ-ների փոխադարձ այցելություն, պատերազմի ժամանակ եղել են փոխանակումներ, բայց սա շատ բարդ խնդիր է, և հատկապես Ադրբեջանի կողմից միշտ տեսել ենք վայրագություններ:


«Դա միակողմանի չի կարող լինել, քանի սա ոչ թե արդեն մարդասիրական հարց է, այլ քաղաքականություն»,-ասաց նա:

website by Sargssyan