1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 ապրիլի 2019թ., 00:00
Որևէ մեկից չենք վախենալու, որևէ մեկին չենք քողարկելու. Դավիթ Բաբայանը՝ Արցախի Պահպանողական կուսակցության մասին (տեսանյութ) Ավստրիայում հայտնել են հակառուսական պատամիջոցներից վնասի չափը Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Բուլղարական կուսակցությունը ծրագրում է Եվրախորհրդարանում պայքարել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար ՆԱՍԱ-ն եւս մեկ հրաշք լուսանկար է հրապարակել հեռավոր միգամածությունից Եզակի կադրեր 1919թ. Հայաստանից (Տեսանյութ) Ստե՜լ, ստե՜լ, այնպե՛ս ստել, որ բութ նախիրը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը Դաժան մարտեր են սկսվել Տրիպոլիի օդանավակայանի մոտակայքում Զելենսկու թեկնածությունը նախագահական ընտրություններից հանելու հայցը դատարանը մերժել է «Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հետ Թուրքիայում 15-17 տարեկանների ավելի քան 21 տոկոսն աշխատում է, իսկ Հայաստանո՞ւմ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին Այսօր Հիսուս Քրիստոսի հարության օրն է 108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը մի բաժակ լավ գինին է Դավիթ Սանասարյանի դեմ ցավոք գործ են սարքել եւ կարում են այդ գործը օգտագործելով հին մեթոդները. պաշտպան Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղի է ունեցել «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը Գանայում առեւանգել են Էստոնիայի պատվավոր հյուպատոսին Քաշքշուք «Սպիտակցի Հայկոյի» մասնակցությամբ 108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը Փարիզում ցուցարարները սկսել են մեքենաներ այրել (Ուղիղ միացում) Թեժ է լինելու․ Սոբչակի եւ Վոլոչկովայի մենամարտը՝ հեռուսատատեսության ուղիղ եթերում ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը ՄԻԵԴ-ը ապրիլի 25-ին կհրապարակի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը. Գործը վերաբերում է 2008-ի մարտի 1-ին Փաշինյանը խոստումները կատարել է, իսկ մուրացկան երեխաների թիվն՝ ավելացել Լիտվայում «խմած» երեխա է ծնվել Ինքնասպանությունից առաջ Պերուի նախկին նախագահը գրություն է թողել Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել. կան տասնյակ տուժածներ Պերուի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին դատապարտվել է 36 ամիս պայմանական ազատազրկման ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ մարշալի եզակի լուսանկարը Առանց երեք երեխա ունենալու նախարար դառնալ չես կարող Տեղի է ունեցել Իմամօղլու-Էրդողան առաջին հանդիպումը Ֆրանսիան տանկեր է մոտեցրել Ռուսաստանի սահմաններին Դոնալդ Թրամփը մեղադրել է Մյուլլերի հետաքննության օգնականներին Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Իրանում կանայք մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումներ դիտելու համար ստիպված են տղամարդ ձևանալ (լուսանկարներ) Ցեմենտի ներքո տեղի ունեցած իրական բախումը. ի՞նչը պետք է բաժանել ցեմենտից բացի Հայաստանի քաղաքացուն ոստիկաններն իջեցրել են օդանավից Մոսկվա-Տյումեն թռիքչի ժամանակ ծխելու համար «Երկու պետություն՝ մեկ նպատակ. հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն». Միքայել Մինասյանի հոդվածը Երեկ կայացավ Պորոշենկո-Զելենսկի բանավեճը «Շաքար» հարաբերություններ. Հրաչյա Հակոբյանը Ալեքսանյանի քրոջ որդու համար միջնորդել է Արարատի մարզպետին Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (Տեսանյութ) Արհեստական ժպիտը կարող է բարձրացնել տրամադրությունը. գիտնականներ Անգլիայի թագուհու նվերը բացահայտել է Հարիի և Մեգանի ապագա երեխայի սեռը Ցեղասպանության տարելիցը որոշվել է պետական մակարդակով մոռացության մատնել. իշ­խանությունն իր հաղթանակի 1-ամյակն է նշում Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ. Սաակաշվիլին՝ Ուկրաինայի նախագահի թեկնածուների բանավեճի մասին Ի՞նչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսում վարչապետը. կուտակային կենսաթոշակային համակարգի 5 տոկոսը 2,5 տոկոս դարձնելո՞ւ Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը. «Իմ քայլի» պատգամավորի ունեցվածքը Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. մայիսին կայանալիք ՔՊԿ համագումա­րում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր Երևանը վարում է իրական բանակցություններ՝ առանց Ղարաբաղի մասնակցության․ Մ. Կոլերով Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց Գարեջրի շնորհիվ Անդերում հնագույն կայսրությունը չէր պատերազմում 500 տարի շարունակ Զվարթնոցի տաճարը՝ Փարիզի սրտում. 800 տարի առաջ ֆրանսիացի արքան հայկական տաճարն ընտրել է որպես զարդանախշ Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. Գագիկ Հարությունյանի լիազորությունները կդադարեցվե՞ն Բավականին նվազել են բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տա՞կ Հայաստանի 5 քաղաքներում ձյուն է տեղում Օրվա հանդիպումների անոնս Հանգիստ նստեք տեղներդ․ Դավիթ Սանասարյանը՝ «իր անվան հետ խաղացողներին» Չինաստանն ուսումնասիրում է Լուսնի վրա մարդ իջեցնելու հնարավորությունը Կարո Փայլանը կոչ է արել ազատ արձակել Օսման Քավալային եւ մյուս մտավորականներին Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի մաքսատան աշխատողից Իսրայելը ստեղծել է հրթիռներ, որոնք կարող են դիմակայել ռուսական Ս-300-ներին Ներթիմային գզվռտոց. Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի «Լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես». Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են ՄԻՊ-ին Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ Կլինկեր՝ Թոխմախի Մհերի համար. նա է կանգնած ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում Փաշինյանի կուսակցությունից որեւէ մեկը չի մասնակցել. Լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վիրավորում է ստացել «Դռռիկ Ալիկը» 10 ամենաօգտակար մթերքներն ըստ եվրոպացի մասնագետների կարծիքի Նախաճաշը բաց թողնելը եւ ուշ ընթրիքը սրտի համար վտանգավոր են Հունաստանի պաշտպանության նախարարը մտահոգ է Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերմամբ ԱՄՆ-ը կշարունակի «կոշտ միջոցներ» ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ. Պոմպեո
Հարցում

Վրացի ամուսինները Հայաստանում երկու քաղաքացու են սպանել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Սևանի թերակղզում 26-ամյա երիտասարդի սպանության գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև 71-ամյա կնոջ սպանությունը։ Այս մասին  հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես Գեղարքունիքի մարզում 2018թ. մայիսի 31-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից առերևույթ կատարված մեկ այլ սպանություն ևս:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 26-ամյա երիտասարդի սպանությունը: Երկու անձի մեղադրանքներ էին առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ով հայտնաբերվել է:

Հիշեցնենք, որ 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Նախաքննությամբ պարզվել էին 26-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ:

Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը՝ նրանց փոխադրելով Սևան:

Պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել երիտասարդ վարորդի հետ, որի ժամանակ էլ նրա գլխին քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Այնուհետև հիշյալ անձինք վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին, որը հետագայում վաճառել են Երևանի առևտրի կենտրոններից մեկում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ վրացի ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցության և կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ առանձնապես ծանր հանցագործություն:

Այսպես՝ դեռևս 2018 թվականի հունվարի 15-ին` ժամը 00:00-ի սահմաններում, բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կինը դարձել է սպանության զոհ:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ վրացի ամուսինները Հայաստանում բնակվող իրենց ծանոթի միջոցով ծանոթացել են Անահիտ Ալեքսանյանի հետ:

Տեղեկանալով, որ 71-ամյա կինը 2.000 ԱՄՆ դոլար խնայած գումար, ինչպես նաև՝ ոսկյա և արծաթյա զարդեր ունի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ծրագրել են հափշտակել դրանք:

2018 թվականի հունվարի 13-ին Անահիտ Ալեքսանյանը վրացի ամուսիններին հրավիրել է իր բնակարան, հյուրասիրել նրանց, միասին օգտագործել են ոգելից խմիչք, որից հետո շահադիտական դրդումներով, զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 71-ամյա կնոջը խեղդել են:

Տպավորություն ստեղծելու համար, թե, իբր, նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, նրան պառկեցրել են անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուր 1 891 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև՝ այլ իրեր:

Որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը համատեղ շարունակելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

website by Sargssyan