Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այն տևել է ավելի քան 3 ժամ
Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այն տևել է ավելի քան 3 ժամ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, մինչ այս հանդիպման մեկնարկը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ հանդիպումը նախաձեռնել էր Ռուսաստանը: