Պուտինն Ալլա Պուգաչովային շնորհավորել է ծննդյան 70-ամյակի կապակցությամբ
Այս թեմայով
- Պուգաչովան և Գալկինը տասնյակ միլիոնավոր ռուբլիներ են ծախսում 7-ամյա երկվորյակների կրթության համար
- Ալլա Պուգաչովայի համերգային տնօրենը մեկնաբանել է Գալկինի հետ նրա ապահարզանի մասին լուրերը
- Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին
- Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին
Ապրիլի 15-ին խորհրդային և ռուսական էստրադայի ամենավառ աստղերից մեկը՝ Ալլա Պուգաչովան, նշում է ծննդյան 70-ամյակը:
Ինչպես հայտնում է life.ru-ն, երգչուհուն հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր շնորհավորական ուղերձում ընդգծելով Պուգաչովայի՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, ինչպես նաև այլ կատարողների համար դեպի մեծ բեմ ճանապարհ հարթելու հարցում ունեցած դերակատարումը:
Պուտինը նաև նկատել է, որ տաղանդը, արտասովոր վոկալային տվյալները, վառ արտիստիկ խառնվածքն ու աշխատասիրությունը Պուգաչովային հասցրել են էստրադայի օլիմպոսի գագաթը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ալլա Պուգաչովայի երգացանկում կա 500-ից ավելի երգ՝ աշխարհի տարբեր լեզուներով: Իր 45-ամյա ակտիվ կարիերայի ընթացքում երգչուհին թողարկել է մոտ 100 ալբոմ՝ ընդհանուր 250 մլն օրինակով: ՌԴ-ից և նախկին խորհրդային պետություններից բացի նրա ալբոմները թողարկվել են Գերմանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Ճապոնիայում և այլ երկրներում: