Նուրսուլթան Նազարբաեւը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների եւ գործընթացների մասին։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ Նազարբաեւը ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները՝ հույս հայտնելով, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։