Փլուզումներ Ռիո դե Ժանեյրոյում, կան տուժածներ
Երկու վեցհարկանի բազմաբնակարան շենքեր են փլուզվել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի թաղամասերից մեկում, որտեղ հիմնականում ապրում են անապահով ընտանիքներ։ Փլուզումների պատճառը եղել են տեղատարափ անձրեւները։ Այդ շրջանում միայն երկուշաբթի թափվել է 365 մմ տեղումներ։
Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ եւ երկու փլուզված շինությունները եւ հարեւան եւս մի քանի շենքեր անօրինական են։ Դրանք կառուցել են տեղի հանցախմբերի հովանավորությամբ։ Հարեւան շենքերի բնակիչները տարհանվել են, քանի որ դրանցում եւս առկա է փլուզման վտանգը։
Դեպքի վայրում աշխատում են մոտ հարյուր փրկարարներ, գործի են դրվել փրկարարական ուղղաթիռներ։ Globo-ի հաղորդմամբ, արդեն փլատակների տակից հանվել է վեց մարդ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։