Կրեմլը ողջունել է Թուրքիայի դիրքորոշումը С-400 համակարգերի գնման հարցում
Կրեմլը ողջունում է Անկարայի անդրդվելի դիրքորոշումը С-400 համակարգերի գնման շուրջ ստեղծված իրավիճակում՝ անկախ Վաշինգտոնի ճնշումներից: «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սկզբունքորեն կարելի է մատների վրա հաշվել այն երկրները, որոնք ունակ են իրենց ինքնիշխան և ինքնուրույն պահել: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Թուրքիան այդ երկրների շարքին են դասվում: Ճնշումն իսկապես աննախադեպ է: Մենք ողջունում ենք կոշտ և անդրդվելի դիրքորոշումը, որը զբաղեցրել է նախագահ Էրդողանը»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ միայն նման վարքագիծը թույլ կտա ազատ և ինքնիշխան երկխոսություն կառուցել:
Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ ռուսական զենիթահրթիռային համակարգերը կարող են Թուրքիա մատակարարվել մինչև հուլիս: Վերջինս շեշտել էր, որ այլ երկրները ձայնի իրավունք չունեն այս հարցում: