Ասանժի կատուն տիրոջ ձերբակալությանը հետևել է հեռուստացույցով (Տեսանյութ)
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի սիրելի կատուն տիրոջ ձերբակալությանը հետևել է հեռուստացույցով։
WikiLeaks կազմակերպությունը Ասանժի կատվի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Twitter-ում։ Տեսանյութում երևում է, որ կատուն հեռուստացույցով դիտում է, թե ինչպես են ձերբակալում Ասանժին։
«Մենք կարող ենք երաշխավորել, որ Ասանժի կատուն ապահով ձեռքերում է։ 2018 թվականի հոկտեմբերին Ասանժը խնդրել է իր փաստաբաններին կատվին Էկվադորի դեսպանատան սպառնալիքներից զերծ պահել»,- ասված է տեսանյութի մեկնաբանության մեջ։
We can confirm that Assange's cat is safe. Assange asked his lawyers to rescue him from embassy threats in mid-October. They will be reunited in freedom. #FreeAssange #NoExtradition pic.twitter.com/zSo8RfXXc9
— WikiLeaks (@wikileaks) 13 апреля 2019 г.