«Զորակոչն անցյալ կդառնա». Պուտին
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակային զորակոչը վաղ, թե ուշ անցյալ կդառնա, հայտնում է tass.ru-ն:
«Զորակոչն աստիճանաբար անցյալ է գնում՝ թեկուզ դրա համար ժամանակ և համապատասխան ֆինանսավորում է անհրաժեշտ»,-ասել է Պուտինը «Էներգոմաշ» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ ղեկավարը մանրամասնել է, որ ռազմատեխնիկայի, ինչպես նաև զորքերի առջև դրված առաջադրանքների բարդացման պատճառով պրոֆեսիոնալ բանակն ավելի պահանջված է դառնում:
Պուտինը նկատել է, որ միևնույն ժամանակ որոշ պետություններ անցում չեն կատարում ամբողջովին պրոֆեսիոնալ բանակին, քանի որ զինծառայողների համար միշտ էլ լինում են բարձր որակավորում չպահանջող առաջադրանքներ:
«Բայց այնուամենայնիվ այդպիսի միտում կա, և մենք հետևելու ենք դրան»,-ասել է նախագահը: