Բաքվում ուսուցիչը դաժան ծեծի է ենթարկել աշակերտին
Բաքվի Քարադաղի շրջանի Գոբուստան գյուղի № 321 դպրոցում ուսուցիչը դաժան ծեծի է ենթարկել 12-ամյա աշակերտին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ դեռահասը տեղափոխվել է հիվանդանոց:
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ շտապօգնության մեքենան երեխային տեղափոխել է կլինիկական բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք:
Դպրոցից, սակայն, հայտնել են, որ երեխան իրեն վատ է զգացել և ընկել է գետնին:
Բաքվի կրթության վարչությունը դեպքի առթիվ հետաքննություն է վարում: