1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հունիսի 2019թ., 00:00
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի անդամը ֆուտբոլի՞ստ է, թե՞ ուղղակի անդամ ՍԴ նախագահը մահացե՞լ է. իրավագետները՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին Նավալնուց մինչեւ նավթի եւ գազի ավարտը. ուղիղ կապի ընթացքում Պուտինին ուղղված ամենասուր հարցերը հայտնվել են եթերում (լուսանկարներ) Ադելն ամուսնալուծությունից հետո նիհարել է 10 կգ Պուտինն ուղիղ եթերի ժամանակ հազիվ է զսպել արցունքները եւ պատմել է՝ ինչից է ամաչում (տեսանյութ) Ինչպես են հայերն օգնել Մարիինյան թատրոնի ղեկավարին երաժշտական կարիերա կառուցել (տեսանյութ) Ամուսինը կնոջը սպանել է մեղրամիսի ժամանակ 48 ժամ տեւած BDSM խաղերից հետո Արսեն Թորոսյանը չի ընդունել Հայաստանում անվճար վիրահատություններ արած ամերիկահայ վիրաբույժին Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի Պուտինին առաջարկել են շաուրմա փորձել ուղիղ գծի ժամանակ Պաշտպանը դիմել է ՍԴ՝ Խաչատուրովին առաջադրված հոդվածի սահմանադրականության հետ կապված Երեւանում Սուրիկ Խաչատրյանի շքեղ առանձնատունը մինչ օրս գրանցված չէ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում Պուտինը Զելենսկու մասին. հիշում եմ նրա ելույթը ԿՎՆ-ում. տաղանդավոր էր եւ ծիծաղելի, բայց հիմա ծիծաղելի չէ Աշակերտները մնացել են առանց դասամատյանների. գնումը չի կայացել. բանը հասել է կառավարության որոշմանը Շվեդիայում պլաստիկ տոպրակների համար հարկ կհայտնվի Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի որոշում կայացրեց Գլխավոր խնդիրը, որ այսօր Հայաստանում կա, երկփեղկված հասարակությունն է․ Միհրան Հակոբյան «Վերջին տարիներին ՌԴ բնակիչների իրական եկամուտները կրճատվել են, այժմ սկսել են վերականգնվել». Պուտին Կա՛մ վարչապետին աղավաղված պատկեր են ներկայացնում, կա՛մ նա միտումնավոր է բոլոր դատավորներին սևացնում Արցախի ՄԻՊ-ը կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը չլսեց պաշտպանական կողմի առարկությունները և հեռացավ խորհրդակցական սենյակ Պուտինն այսօր պատասխանել է ռուսաստանցիների հարցերին «Սստացվում է, որ դեսպաններին բաժանում ենք երկու սորտի». քաղաքական դեսպանների նշանակումը կսահմանափակվի Թբիլիսիի մետրոյում հարձակվել են ականջօղերով տղաների վրա Բելգիայի դատարանը պահանջել է վերացնել անձնագրում «կին» եւ «տղամարդ» սահմանումները Ինտերպոլի նախկին տնօրենն ընդունել է կաշառակերության մեղքը Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք Իրավապահներն արգելել են Արմեն Գևորգյանին դուրս գալ երկրից. փաստաբան Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Ջերմաստիճանը հունիսի 23-ից աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Անշարժ գույքը կհարկվի այլ տրամաբանությամբ եւ չափանիշներով Փաստաբան Էրիկ Ալեքսանյան. Բախվում ենք իրավական նիհիլիզմի ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ֆինանսավորել Սեւանա լճի հետազոտությունը. գիտնականների բողոքը Վրաց պատգամավորը ռուս պատգամավորի ուղղությամբ ջուր է լցրել Իրանը կչեղարկի անձնագրերի կնիքները զբոսաշրջիկների համար Հայաստանում դատավորների աշխատավարձը պետք է կազմի 2,5-3 մլն դրամ. վարչապետ Ռուսաստանը վախենում է Պարսից ծոցում նոր կոնֆլիկտի բռնկումից ՍԴ նոր անդամը՝ Վահե Գրիգորյանը, երդվել է ՀՀ խորհրդարանում 10-15 օրերի ընթացքում կերեւա․ Ֆլեշի Բարսեղը՝ բենզինի գնի նվազման մասին Հայաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով լքել է Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը․ Ալեն Սիմոնյան (տոսանյութ) Լարսում հայկական բեռնատարների կուտակումներ են․ մթերքը փչանում է․ Հրապարակ Ադրբեջանը կարո՞ղ է մտնել ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համակարգի մեջ․ հարց Վանեցյանին Զելենսկին ցույց է տվել իր աշխատասենյակը Փաստաբանը Ռոբերտ Քոչարյանի գործի մասին. հայկական արդարադատությունը հեռու է եվրոպական հիմնարար սկզբունքներից Այսօր ՀՀ կառավարությունը փողի պրոբլեմ չունի. Նիկոլ Փաշինյան Իրանի սահմանը խախտող թշնամիները կվերացվեն. ԻՀՊԿ հրամանատար Հանրային խորհուրդը ցանկանում է հանդիպել Փաշինյանի հետ եւ քննարկել «100 փաստ նոր Հայաստանի մասին» հրապարակումը Կառավարության նիստի օրակարգում 31 հարց է, որից 23-ը՝ չզեկուցվող. Կհաստատվի ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը (ուղիղ) Հիմալայների սառցադաշտերը գրեթե կրկնակի կրճատվել են գլոբալ տաքացման պատճառով. հետազոտություն Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը (ուղիղ) Բարի Ալիբասովը վռնդել է որդուն և նրան զրկել ժառանգությունից Թրամփը հաստատել է, որ Պուտինի հետ կհանդիպի G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Բելառուսի գործարաններից մեկում շոգի պատճառով կանանց թույլ են տվել լողազգեստներով աշխատել ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը քննարկել են նաև ԼՂ խաղաղ գործընթացի ներկա վիճակը Ուկրաինայում աճուրդի է ներկայացվել մերկ Պորոշենկոյի մասնակցությամբ նկարը Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվող հայն անհետ կորել է Էլմար Մամեդյարովը Ջոն Բոլթոնի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը Ուկրաինայում քաղաքացին մկրատ է կուլ տվել Ավստրալիայում առաջարկել են աղբի տեսակավորման աղբամանները թափանցիկ դարձնել Գերմանիայում որոշել են տղամարդկանց պաշտպանել ընտանեկան բռնությունից Գործազուրկներն ավելի հաճախ են բախվում հոգեկան խնդիրների. հետազոտություն Միայն ե՞ս եմ հիշում, որ 2 ամիս առաջ իշխանությունները խոստանում էին նման բան թույլ չտալ Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին կոռուպցիայի գործով դատարանի առաջ կկանգնի Մետաղական աղբով լի բեռնատարները կառավարության դիմաց են. Բողոքի ակցիա է ընթանում «Թաքնված խաչ» ֆիլմի անձնակազմը դատի է տալու թուրքական ազգայնամոլական թերթին Մենք ունենք բավականին վտանգավոր գաղափարների ներմուծում. Էլինար Վարդանյան Իտալիա-Հայաստան հանդիպումն անավարտ է մնացել. Հայաստանի հավաքականը հեռացել է խաղադաշտից Իրանը հայտարարել է, որ իր տարածքում ամերիկյան անօդաչու է կործանել. ԱՄՆ-ն արձագանքել է Կոչ Փաշինյանի երիտասարդ կադրերին Հայ ֆիզիկոսների առաջընթացը քաղցկեղի դեմ պայքարում. «Միրի» անդրադարձը՝ հայ գիտնականների հայտնագործությանը Արտասովոր իրավիճակ Վրաստանի պառլամենտում (տեսանյութ) Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին. պատճառն Աբովյանի ընտրություններն են Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները ԱԺ պատգամավորները դժգոհում են. աշխատասենյակնե­րից շատերում տեղադրված չեն օդորակիչներ Տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները վկայում են վերջինիս թուլության եւ մեկուսացման մասին. Ցիպրաս Չգիտեմ՝ «Սորոս» ասելով ինչ նկատի ունեն. արդարադատության նորանշանակ նախարար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Եւս մեկ կենսագրություն չունեցող եւ բանակում չծառայած նախարար Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը Թեհրանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու նպատակ ունի «Մուրսին բնական մահով չի մահացել». Էրդողանը մեղադրել է Եգիպտոսի իշխանություններին նախկին նախագահի «սպանության» համար
Հարցում

Ճիշտ չէ առանց համոզիչ պատճառների պետության առաջին դեմքի ձերբակալման նախադեպ ստեղծել

Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը թողեց անփոփոխ: Պաշտոնական բացատրությունը կարծես նույնն է` քննության ընթացքին խոչնդոտելու վտանգը:

Ոչ ոք չի մանրամասնում, թե կոնկրետ ինչպես եւ ինչով է Քոչարյանը խոչընդոտելու քննության ընթացքին: Քննությանը խոչընդոտում են թաքնվելով, փախչելով, քննիչի կամ այլ մարդկանց վրա ազդելով:

Միայն չափից դուրս պարզամիտ մարդը կհավատա, որ օրվա ընթացքում քսանչորս ժամ խիստ հսկողության տակ գտնվողը, իսկ դա այդպես էլ կլինի խափանման միջոցը փոխվելու դեպքում, կարող է նշված ձեւերից մեկով ազդել քննության ընթացքի վրա:

Դժվար է հավատալ, որ խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշումը քննիչն ընդունում է ինքնուրույն, կամ որ այն ուժի մեջ թողնելը դատարանն ընդունում ինքնուրույն` առանց որեւէ մեկի զանգի կամ հորդորի: Դժվար է պատկերացնել մեկին, ով կուզենար ինքնուրույն ընդունել մասնագիտական տեսակետից խիստ կասկածելի հիմնավորումներով եւ ձեւակերպումներով որոշում:

Նման որոշումների հետեւանքները մենք զգում ենք եւ շարունակելու ենք զգալ: Նման որոշումներով, կարծես թե, արդեն իսկ խնդիրներ ունենք մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի հետ հարաբերություններում:

Կարծում եմ, որ մեր երկրի նպատակը չպետք է լինի մեզ համար բարդ խնդիրներ ստեղծելն ու դրանք լուծելու փորձերը: Շատերն են հիմա հարցնում, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը Քոչարյանին կալանավորելով եւ կալանքի ժամկետները երկարացնելով: Վարկածները բավական շատ են, այդ թվում ժողովրդին հիմնական խնդիրներից շեղելը, անձնական վրեժխնդրությունը, քաղաքական հիմնական մրցակիցներից մեկին չեզոքացնելը, եւ այլն, եւ այլն: 

Հարց է առաջանում նաեւ, թե որքան կարող է ձգվել կալանքի երկարացման գործընթացը: Ակնհայտ է` ոչ անվերջ: Կարծում եմ, որ իրականությունն այն է, որ իշխանությունները դեռեւս չունեն վերջնական որոշում, թե ինչպես են շարունակելու այս խայտառակ գործը: Այդ պատճառով էլ կալանքի ժամկետները պարբերաբար երկարացնում են:

Խնդիրն այն է, որ վաղ թե ուշ այդ գործը քանդվելու է, որոշումները բեկանվելու են: Լինի դա մեր դատարաններում, թե Եվրոպայում: Իսկ դրա համար վճարելու է երկիրը:

Ստեփան Մարգարյան

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ

website by Sargssyan