Վաճառքի է հանվել աշխարհի ամենահարուստ մարդուն շանտաժ արած լրատվական կայքը
National Enquirer լրատվական կայքը, որը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի մերկ նկարները, հանվել է վաճառքի։
Այս մասին հայտնում է CNBC-ն, վկայակոչելով American Media-ի ղեկավար Դեւիդ Պեկերի հայտարարությունը։
Ըստ Պեկերի խոսքերի, կայքի նոր սեփականատերերը կարող են ավելի լավ բացահայտել վերջինիս հնարավորությունները։ Պեկերը նաեւ ասել է, որ American Media-ն մտադիր է զբաղվել աուդիոծրագրերի եւ ուղիղ հեռարձակումների զարգացմամբ։