1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 25 հունիսի 2019թ., 00:00
«Եթե Թուրքիան շարունակի գործողությունները, Հունաստանը կոշտ միջոցների կանցնի». Ցիպրաս Ֆիլիպ Կիրկորովը նոր տեսահոլովակում մերկացել է (տեսանյութ) Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. «Ոչ համահարթեցմանը» Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները տեղափոխվել են Հայաստան Լոս Անջելեսի ռեստորոնում հաճախորդի սեղանի վրա մեծ առնետ է ընկել ԱՄՆ-ը կոալիցիա է կազմում Պարսից ծոցում ծովային ուղիների պաշտպանության համար Եթե դու որոշել ես ինչ որ մարդկանց բոմժ սարքես, դու երկի՛րն ես բոմժ սարքելու. Ռոբերտ Քոչարյան ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան Ամերիկյան անօդաչուն խոցվել է իրանական արտադրության «Հորդադ-3» ՀՕՊ համակարգով Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան զգուշացում են արել Իրանին Ադրբեջանի ԱԳ նախարարի մոտեցումն ապակառուցողական է. Աննա Նաղդալյան Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել Արայիկ Հարությունյանի ցնցող գրառումը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին մասին Ուրուգվայում բանտից փախել է իտալացի հայտնի մաֆիոզը 30 աստիճանի սկոլիոզով բանակից ազատված նախարարը՝ թենիս խաղալիս (լուսանկար) Ցուցմունք՝ ընդդեմ Յայլոյանների. Հայր ու որդի թալանել են մետրոպոլիտենը Ապրիլյանի պատերազմի գործով արդեն «նշանակվել» են անմեղները. «Կնշանակվեն» նաեւ մեղավորնե՞րը Իսկ որտե՞ղ է «սիրուն աղջիկը». ԱԺ-ում բուռն քննարկումների հետքերով Իշխանությունը մտադիր է անցնել նախագահական կառավարման. Ինչ է մտածում Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում) Բելլա Քոչարյանի և Սպիվակովի հիմնադրամի ջանքերով հիմնադրվել է Այրումի երաժշտական դպրոցը (տեսանյութ) Վրաստանում առաջարկել են ռուս զբոսաշրջիկներին Երևանի, Բաքվի և Տրապիզոնի օդանավակայաններից Թբիլիսի հասցնել անվճար ավտոբուսներով Խորհրդարանը դեռեւս արձակուրդ չի գնա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սխալմունք է. փորձագետ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում զիջել աթոռը. «չեզոքները» ոտքի են ելել «Քաղաքացիական պայմանագիրը» փակում է գրասենյակները Քոչարյանը վերցնում է նախաձեռնությունը Նախկին պաշտոնյաները խուսափել են բարեւ տալ Սերժ Սարգսյանին Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» Նոր դժգոհություն դատավորների շրջանում. Իշխանությունը հետաքրքիր կոմբինացիա է մտածել Այս հաղթանակը դեռ սկիզբն է. Կարո Փայլանը Ստամբուլի ընտրության արդյունքների մասին «Իմ քայլում» անհամաձայնություններ կան. աշխատում են փոքր խմբով, մտածում են՝ հանկարծ «ուտեչկա» չլինի Իշխանությունը ՍԴ-ի դեմ պայքարը տեղափոխել է կոմպրոմատների դաշտ. ակտիվ աշխատում են, որ հրաժարական գրեն Ինչո՞ւ են ցանկանում ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին «Մոսինը»` Արցախի նախագահի թեկնածու՞. Մովսես Հակոբյանը ամբիցիաներ է դրսեւորում Բացառիկ հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ) Թբիլիսիում ցույցերի ժամանակ ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել Պատմության մեջ մնալու է որպես այսօրվա իշխանությունների խայտառակություն. Ռոբերտ Քոչարյան Իշխանությունները վեթինգի միջոցով մաքրելու են դատական համակարգը սեփական կարծիք ունեցող դատավորներից. Ռոբերտ Քոչարյան Հայաստանը նման տիպի «բռնապետիկներ» պահելու ռեսուրս չունի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ռ. Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում մարտի մեկի համար» Ռոբերտ Քոչարյան. «Արցախը Հայաստանի համար ոչ թե բեռ է, այլ արժեք» Իհարկե, անսպասելի չէր, որ իշխանական «Հայկական ժամանակն» ինձ թիրախավորելու էր. Ռուբեն Մելիքյան «Մեր բոլոր պահանջները պետք է բավարարվեն». չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ Թբիլիսիում ցույցերը կշարունակվեն Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է Կորեայից ժամանած զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր ՀՖՖ նախագահ Վանեցյանը սենդվիչներ է պատրաստել պատանի ֆուտբոլիստների համար Վրաստանի իշխող կուսակցությունը ՆԳ նախարարից «ազատվելու» մտադրություն չունի Թրամփը կոչ է անում աշխարհի մյուս պետություններին ևս պաշտպանել Հորմուզի նեղուցը Վենետիկի հանձնաժողովը տեղյակ է ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին Քեյթ Միդլթոնի մոտ հայտնաբերվել է նույն հիվանդությունը, որով տառապում է Եղիսաբեթ 2–րդը (լուսանկար) Սաուդյան Արաբիան Իրանին նոր պատժամիջոցներով է սպառնացել Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը Ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով–Մնացականյան հանդիպմանը ձեռք են բերվել պայմանավորվածություններ. Նարեկ Մալյան Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի» Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել Գերմանիայում ավիավթարի հետևանքով երկու ռազմական օդանավ է կործանվել «Շնորհակալությո՛ւն, Ստամբուլ». ինչպես են Ստամբուլում տոնել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը (լուսանկարներ) «Իմ քայլի» պատգամավորներ, թոթափեք ձեր վրայից պետական դավաճանի պիտակը «ՎԵՏՕ» շարժումը՝ ԱԺ–ի դիմաց Չավուշօղլուի հայտարարությամբ՝ Թուրքիան Ս-400-ը ձեռք է բերել, չնայած ԱՄՆ սպառնալիքներին «Հենց որ հակառուսական հիստերիան ավարտվի». Պեսկովն ասել է՝ երբ ՌԴ-ն կչեղարկի դեպի Վրաստան ավիափոխադրումների արգելքը Հայաստանում մաթեմատիկայի քննությունից 20 միավոր են ստացել դիմորդներից 30–ը «Այս քաղաքում մենք հարգելու ենք հայերին և մնացած բոլոր ազգությունների ներկայացուցիչներին». Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանները սկսելու են թանկանալ. Հայկ Մարության Ավելի լավ ա պարի ընկեր լինեն, քան լիֆտի ընկեր. Շարմազանով Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ շոգի պատճառով Ամառվա շոգին օրական որքա՞ն ջուր պետք է խմել. մասնագետի կարծիք Որքա՞ն կկորցնի Վրաստանը, եթե ոչ մի ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինի. հետազոտություն Նեյմարը պատրաստ է ներողություն խնդրել «Բարսելոնայի» երկրպագուներից Սեւանա լճից ջրի կորուստի ոչ մի կոնկրետ հաշվարկ չկա. Յոլյան Սաակաշվիլին կոչ է արել շարունակել Թբիլիսիում բողոքի ակցիաները «Էրդողանի համար սկսված անկումն ավելի է խորանալու». The Guardian-ի անդրադարձը Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններին Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը Ռուսական Red Wings-ն առաջարկում է ուղևորներին դեպի Վրաստան տոմսերը փոխարինել դեպի Երևան կամ Մախաչկալա տոմսերով Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով Սա քաղաքական «սամազվանեցություն» է. Էդուարդ Շարմազանով Դրսից փող ստացող ակնհայտ ագենտը կոչ է անում Հայաստանը մաքրել օտարերկրյա ազդեցության գործակալներից Սկսում են հստակ նախանշվել իշխանությունը յուրացնելու նախապատրաստության առերևույթ տարրեր
Հարցում

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ էր: Մինչ հանդիպումը վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպայի խորհուրդ` նշելով, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանին կրկին հանդիպելու համար` այս անգամ արդեն Ստրասբուրգում: Նա գոհունակություն է հայտնել մարտի վերջին Հայաստան կատարած իր այցի կապակցությամբ, որի շրջանակում արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում և մասնակցել է Երևանում «Եվրոպայի հրապարակի» բացմանը: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ ՀՀ վարչապետի այցի հագեցած օրակարգը` բարձր մակարդակի հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների հետ, Հայաստանի վարչապետի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնապես բացումը վկայում է Հայաստան-ԵԽ գործընկերության արդյունավետ ընթացքի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: ԵԽԽՎ նախագահի խոսքով` ԵԽ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտի վերջին Երևանում ԵԽԽՎ նախագահի հետ ունեցած հանդիպումը և ուրախ է կրկին տեսնել Լիլիան Մորի-Պասկիեին` այս անգամ Ստրասբուրգում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է, և գոհունակություն հայտնել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընթացքից, որի բարձր մակարդակը վերահաստատվեց մարտ ամսին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների և ԵԽԽՎ նախագահի այցերի արդյունքներով, Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական վիճակի վերաբերյալ զեկույցով և գնահատականներով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերին և կարևորել դրա շրջանակում երկուստեք ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարեփոխումների մեծ օրակարգ ունի, և այդ գործում ԵԽ աջակցությունը կարևոր է: ԵԽԽՎ նախագահը ողջունել է մեր երկրում ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

website by Sargssyan