Սլովակիայի կրկեսներում կարգելեն կենդանիներով համարները
Սլովակիայի իշխանությունները արգելել են վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում եւ գովազդային շոուներում, ինչպես նաեւ այնպիսի առարկաներով եւ նյութերով վարժեցումները, որոնք ցավ են պատճառում՝ հայտնում է Life-ը՝ հղում կատարելով Netky.sk-ին։
Կայքի տեղեկատվությամբ, այս արգելքը ուժի մեջ կմտնի 2019թ․ սեպտեմբերի 1-ից։ Այն տարածվում է բոլոր տեսակի վայրի կենդանիների վրա, բացի տնային շներից, կատուներից եւ կզաքիսներից։
Նշվում է, որ դասախոսությունները, որոնք կենդանիների մասնակցությամբ անցկացվում են գազանանոցներում, օրենքով հանրային ելույթներ չեն հանդիսանում, եւ դրանց վրա արգելքը չի տարածվի։