Արյան բարձր ճնշումն իջեցնող մթերքները
Այս թեմայով
Բժիշկները հայտնել են, թե որ մթերքները կարող են իջեցնել արյան բարձր ճնշումը: Այս մասին հայտնում է Express-ը:
Մասնագետների խոսքերով՝ օգտակար կլինի նվազեցնել աղի օգտագործումը և օրվա սննդակարգը հարստացնել կալիում պարունակող մթերքներով: Այդ տարրն օգնում է օրգանիզմին արդյունավետորեն դուրս բերել հեղուկները և այդկերպ նվազեցնել ճնշումը:
Ամենից շատ կալիում պարունակում են կարտոֆիլը, բանանը, նարնջի հյութը և այլն: Բժիշկները նաև զգուշացնում են, որ չափից ավելի կալիումը կարող է վնասակար լինել: Հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն երիկամային հիվանդություն, պետք է սահմանափակեն կալիումի օգտագործումը: