Էստոնիայում աշխարհի ամենախոշոր կիբերվարժանքներն են մեկնարկում
Այսօր Էստոնիայում մեկնարկում են կիբերանվտանգության՝ աշխարհի ամենախոշոր վարժանքները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հայտնում է ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության Տալինի կենտրոնի մամուլի ծառայությունը։
Locked Shields («Փակ վահաններ») անվանմամբ վարժանքները կավարտվեն ապրիլի 12-ին։ 2010-ից ի վեր այս վարժանենքերը տարեկան բնույթ են կրում։
Ըստ սցենարի՝ գոյություն չունեցող Բերիլիա կղզի-պետությունը կիբերանվտանգության ոլորտում խնդիրների հետ է բախվում։ Թշնամիների կիբերհարձակումից պաշտպանվելու համար արագ արձագանքման խմբերը պետք է օգնության հասնեն Բերիլիային։