Հոլանդացին ավարտել է էլեկտրամոբիլով 95 000 կիլոմետրանոց ճանապարհորդությունը
Հոլանդացի Վիբե Վակերն ավարտել է էլեկտրամոբիլով 95 000 կիլոմետրանոց ճանապարհորդությունը, որը, ինչպես նա կարծում է, աշխարհին ցույց կտա այդպիսի տրանսպորտային միջոցների կենսունակությունը՝ հայտնում է DW-ը։
Վակերը Սիդնեյ է ժամանել այն բանից հետո, երբ նրա «Երկնագույն ավազակ» էլեկտրամոբիլը եղել է 33 երկրներում, ներառյալ՝ Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, Մյանման, Մալայզիան եւ Ինդոնեզիան։ Երթուղին նշվել է նրա վեբ-կայքի հավելվածներում։
Ճանապարհորդությունը սկսվել է Նիդեռլանդներում եւ տեւել է ավելի քան երեք տարի։ Այն ֆինանսավորվել է ողջ աշխարհից հասարակական նվիրատվությունների հաշվին։
«Ես ուզում էի փոխել մարդկանց կարծիքը եւ ոգեւորել նրանց, որպեսզի էլեկտրամեքենաներով երթեւեկեն՝ ցույց տալով կայուն շարժունակության առավելությունները»,- ասել է Վակերը։
Վակերն ասել է, որ եթե էլեկտրամոբիլը ստեղծված չլիներ, իր ճանապարհորդության համար 6785 լիտր գազ կպահանջվեր։
Էլեկտրամոբիլը կարող է առանց վերալիցքավորման 200 կիլոմետր անցնել։ Վակերի խոսքերով, ինքն ընդամենը 300 դոլարի էլեկտրականություն է ծախսել։