Հռոմի Պապը Գուամում քահանայի հետ կապված սեքս սկանդալից հետո նոր արքեպիսկոպոսի է նշանակել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու նոր արքեպիսկոպոսի անունը, որը փոխարինել է աղմկահարույց սեքսուալ հանցագործությունում մեղավոր ճանաչված արքեպիսկոպոս Էնտոնի Ապուրոնին, հաղորդում է Associated Press-ը:
Նոր արքեպիսկոպոս է դարձել Մայքլ Բիրնսը, ով 2016-ին դարձել էր Ապուրոնի կոադյուտորն այն բանից հետո, երբ վերջինիս մեղադրել էին վանականների նկատմամբ սեքսուալ հանցագործություններում:
Հաղորդվում է, որ Հռոմի Պապը նոր նշանակման մասին հաղորդել է ուրբաթ՝ Էնտոնի Ապուրոնի մեղադրական վճռից հետո, որը հետայսու ցմահ զրկված է հոգեւոր աստիճանից եւ կղզի մուտք գործելու իրավունքից: