Կատուներն իրենց անվանն արձագանքում են, երբ իրենց է ձեռնտու
Կատուները տարբերում են իրենց անունն այլ անուններից, ներառյալ մականունները, և արձագանքում են դրան: Բայց ոչ հենց այնպես: Պարզվում է, որ դա անում են միայն հանուն շահի. կամ վարձատրություն ստանալու, կամ չպատժվելու համար:
Գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել։ Տերերն ու անծանոթները չորսոտանիներին մականուններ են տվել: Փորձերի ժամանակ կենդանիները ճանաչել են իրենց անունները. նրանցից կեսից ավելին արձագանքել է գլխի և ականջի շարժման միջոցով, մոտ 10%-ն ի պատասխան մլավել է, շարժել պոչերը և մոտեցել մարդուն:
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կատուներն իրենց մականուններն ասոցացնում են պարգևատրումների կամ պատիժների հետ, օրինակ, տերերը կարող են օգտագործել փաղաքշական բառեր, երբ նրանց կանչում են խաղալու կամ կերակրելու, և կարող են կոպիտ բառեր օգտագործել, երբ ուզում են պատժել որևէ արարքի համար:
Աշխատության հեղինակները կարծում են, որ հայտնագործությունը կօգնի հետագայում ուսումնասիրել կատուների վարքագիծը, նրանց սովորելու և տերերի հետ հաղորդակցվելու ունակությունը: