5G ինտերնետը հասանելի է Հարավային Կորեայում եւ ԱՄՆ-ի երկու քաղաքներում
Կապի 5G ստանդարտի ցանցն այժմ կոմերցիոն նպատակով շահագործվում է Հարավային Կորեայի երկու օպերատորների եւ ԱՄՆ-ի երկու քաղաքների մեկ պրովայդերի կողմից, հաղորդում է «ՄԿ»-ը՝ հղում անելով շվեդական Ericsson ընկերության մամուլի հաղորդագրությանը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 5G կապն այժմ հասանելի է Չիկագոյում եւ Մինեապոլիսում բնակվող ամերիկացիներին տվյալ ֆորմատն ապահովող սմարթֆոնները կիրառելու դեպքում: