Ինչպես են բաժանել ունեցվածքը Ջեֆ Բեզոսն ու նախկին կինը՝ ամուսնալուծության ընթացքում
Amazon-ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքքենզի Բեզոսը պատմել է, թե ինչպես են կիսել ունեցվածքը ամուսնու հետ՝ ամուսնալուծությունից հետո։ Մաքքենզին խոստովանել է, որ ուրախ է, որ ամուսնալուծության պրոցեսն ավարտվել է եւ հիմա սպասում է հաջորդ փուլին։ Մաքքենզի Բեզոսը ամուսնուն է զիջել Washington Post-ի իր բաժնետոմսերը եւ Blue Origin աէրոտեիզերական ընկերությունում ունեցած բաժնեմասը։ Բացի այդ, նախկին կինը չի հավակնելու Amazon-ի 75 տոկսանոց բաժնեմասին։ Ընդ որում, Ջեֆ Բեզոսը կարող է քվեարկել նախկին կնոջ փոխարեն։