Խուսափեք թեյի եւ սուրճի հաճախակի օգտագործումից
Այս թեմայով
LiveScience-ը գրում է, որ օրվա ընթացքում սուրճի եւ թեյի շատ հաճախակի օգտագործումը կարող է ունենալ վնասակար ազդեցություն օրգանիզմի համար եւ ավելացնել թոքերի քաղցկեղ ունենալու հավանականությունը։ Մոտ ութ ու կես տարի, ուսումնասիրելով ավելի քան 1,2 միլիոն մարդու բուժտվյալները Ասիայից եւ ԱՄՆ-ից, մասնագետները եկել են այն եզրակացության, որ ծխող եւ օրական երկու բաժակից ավել սուրճ օգտագործող մարդկանց մոտ 41 տոկոսով ավելի մեծանում է հավանականությունը քաղցկեղով հիվանդանալու։ Իսկ ահա չծխող, սակայն թեյ սիրողների մոտ այդ հավանականությունը 37 տոկոսով է ավելանում։
Ընդ որում կապ չունի, թե ինչ սուրճ կամ թեյ է օգտագործվում այս դեպքում։ Գիտնականները նշում են, որ իրենք ընդամենը առկա տվյալների վերլուծությունից են հանգել այդ եզրակացության եւ իրենց հայտարարությունը գիտափորձի վրա չէ, որ հիմնվում է։