ABBA երաժշտական խումբը կվերամիավորվի
20-րդ դարի վերջերին մեծ ճանաչում վայելող ABBA երաժշտական խումբն առաջիկայում կարող է վերամիավորվել ու նոր ստեղծագործությամբ հանդես գալ: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս լուրն առաջին անգամ հայտնել է խմբի անդամ Բյորն Ուլվեուսը ՝ հայտարարելով, որ երգը կարող է թողարկվել սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Ավելի վաղ խմբի անդամները համատեղ հայտարարել էին վերամիավորման մտադրության մասին: ABBA խումը համաշխարհային ճանաչում ստացավ 1974 թվականին «Եվրատեսիլ» ամենամյա մրցույթում գրանցած հաղթանակից հետո: