Մինչև 30 տարեկան ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանշային աղյուսակում 5 հայ կա
Forbes պարբերականի ռուսական վարկածը հրապարակել է «30 մինչև 30» ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանշային աղյուսակը, որում ներառված են մինչև 30 տարեկան ռուսաստանցիները:
Վարկանշային աղյուսակի «Կառավարում» անվանակարգում ընդգրկված է եղել երեք ռուսաստանցի, որոնք հայկական ծագում ունեն` ՄԳԻՄՕ-ի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանը, Rambler Group-ի օպերացիոն տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը, IT մասնագետ Ֆելիքս Խաչատրյանը, որը մասնակցել է Ubank, inTaxi, uTalk, Global Searching Systems ծրագրերի մշակմանը:
«Սպորտ և կիբերսպորտ» անվանակարգում ընդգրկվել է 22-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը, իսկ «Գիտություն և տեխնոլոգիա» բաժնում` Ելիզավետա Մելիք-Հայկազյանը:
Վարկանիշը 10 անվանակարգում միավորել է 100 հավակնորդի, որոնք մինչև 30 տարեկան դառնալը ճանաչում են ձեռք բերել ինչպես ՌԴ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Վերջնական աղյուսակում հայտնվելու են 30 ամենահեռանկարային ռուսաստանցիները: Նրանց կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին, որի անդամներից երկուսը ծագումով հայեր են` «Մեգաֆոնի» գլխավոր տնօրեն Գևորգ Վերմիշյանն ու «Սկոլկովոյի» պրոֆեսոր Արտյոմ Օհանովը: