«Մանիպուլյացիա» է վարչապետի հրապարակային խոսքի ուղիղ 71%-ը
Իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը իրավապահներին հանձնարարեց պայքարել սոցիալական ցանցերում «մանիպուլյացիաների» դեմ։ Իսկ ո՞վ է ասում, որ «մանիպուլյացիաները» ապօրինի են։ Իսկ ի՞նչ է նշանակում «մանիպուլյացիան»։
Օրինակ՝ այս գրառումը «մանիպուլյացիա՞» է։ Իսկ «մանիպուլյացիաների» դեմ պայքարելու՝ Վարչապետի հանձնարարակա՞նը։ Օրինակ, իմ կարծիքով՝ «մանիպուլյացիա» է Վարչապետի հրապարակային խոսքի ուղիղ 71%-ը։ Այս պնդումից հետո իմ գրառումը հատե՞ց «մանիպուլյացիայի» շեմը։
Ու հետո էլ զարմանում են, թե ինչո՞ւ իրենց «ժողովրդավարությունը» դրսերում հոտնկայս ծափողջյունների չեն արժանացնում։ Գուցե հասկանու՞մ են ինչն ինչոց է»։