1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 օգոստոսի 2019թ., 00:00
«Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը զուտ ռազմավարական բնույթ է կրում և կարող է ցանկացած պահի խզվել» ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան «Սբերբանկ»-ը վարկ է տրամադրում Թուրքիայի առաջին ԱԷԿ-ի կառուցման համար Տիգրան Ավինյանն ակտիվ լծված է «Լիդիան Արմենիա»-ի օգտին գրառումներ անելով. ՀԲՃ ներկայացուցիչ (տեսանյութ) Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է Facebook-ն աշխատանքի է հրավիրում լրագրողների ԱՄՆ ղեկավարությամբ «անկոչ» ուժերը չեն կարող ապահովել տարածաշրջանի անվտանգությունը. Զարիֆ Մարիամ ջան, հիշիր այն ստերը, որոնք հնչում են ընտանիքիդ կողմից. Անահիտ Մութաֆյան Ցանկալի կլիներ, որ ՀՀ-ում ընդհանրապես հանք չլիներ, բայց Ամուլսարի շահագործումը իրողություն է. «Իմ քայլի» պատգամավոր Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս. Տիգրան Ավինյան Հայաստանի հավաքականի 13 լեգեոնականները Միասնակությանն ուղղված նոր նախաձեռնություն Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. Մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում և 3 նահանգներում բողոքի ցույցերը ճնշվել են ոստիկանության կողմից Բակո Սահակյանը ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանի հետ քննարկել է Արցախում հանքարդյունաբերության զարգացման հարցը «Սեքյուրիթի դրիմ» –ի գործով երկու անձի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել եւ հայտարարվել հետախուզում Եվրախորհուրդը դատապարտել է քուրդ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը Իշխանությունը պետք է խոստովանի, որ Ամուլսարի հանքի շահագործման որոշումը կայացված է եղել դեռ անցած տարի. Ղազինյան Գիտնականները մշակում են արյան անալիզ, որը կկանխատեսի մարդու մահվան տարին «Բեշիկթաշը» խզել է Օզբիլիսի պայմանագիրը ԹԻՀԿ-ն ներկայացրել է իր մտահոգությունները Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ Ես չեմ հասկանում Քննչական կոմիտեն «Լիդիան»-ի փաստաբա՞նն է, թե՞ ով. Լեւոն Գալստյան Թրամփը կոչ է արել Apple կորպորացիային տեղափոխել իր արտադրությունը Չինաստանից Վարչապետի խորհրդականի կնոջ ընկերությունը մեկ օրում չորս պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ Թրամփը եւ Մակրոնը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ՌԴ-ին G7 հրավիրել «Դա անսպասելի էր, մենք այլևս ոչինչ չունենք ասելու». Դանիայի թագավորական ընտանիքը «զարմացած» է Թրամփի՝ Դանիա այցը չեղարկելու որոշումից Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով կողմ է, հետևաբար չի կարող լինել արդար ու օբյեկտիվ. Զարուհի Փոստանջյան «Ռուսթավի 2»-ի նոր ղեկավարությունը աշխատանքից ազատել է Պուտինին վիրավորած լրագրողին ՀՀ-ում վերջին օրերին գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկայում չեն կանխատեսվում․ Գագիկ Սուրենյանը կոչ է անում պահպանել հրդեհավտանգության կանոնները ՀՀ կառավարության 2005 թ․-ի որոշումը կիրառելի չէ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ինչպես նաև ռեկտորի ժ/պ-ի նկատմամբ․ փաստաբան Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նամակ փոխանցեցին Իտալիայի դեսպանատանը Գրոմովյան արշավախումբն Ամուլսարում ուրան էր փնտրում, ոչ թե ոսկի. ԳԱԱ գիտաշխատող Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եթե կարիք լինի, վայրկյան առաջ կլինեմ ակտիվիստների կողքին. Սոֆյա Հովսեփյանը դեմ է Ամուլսարի շահագործմանը ԵԱՀԿ դիտարկումն Օմարի լեռնանցքում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի Բեռլինում ավելի քան 1900 ոստիկաններ զբաղված են մարդկանց առեւտրի մասին գործի հետաքննությամբ «Լիդիան Արմենիան» պարտավորվում է, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր. ՔԿ Նեյմար. Երբ դու կեղծավոր ես, բոլորը քեզ սիրում են ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյանն՝ ընդդիմադիրներին Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը Գիտնականները հայտնել են անքնության սարսափելի հետեւանքների մասին «Ռուսթավի-2»-ի հաղորդավարները հեռուստաընկերությունից իրենց հեռանալու մասին հայտնել են ուղիղ եթերում Այսքան կարեւոր հարց եւ այսքան անմակարդակ քննարկումներ Ինչ է տեղի ունեցել Ալեն Դելոնի հետ. ինչպես են հայտնի դերասանին «թաղել» համացանցում Երկրպագուների միասնական երթ «Արարատ Արմենիա» - «Դյուդելանժ» հանդիպմանն ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ. ուղիղ Փոմփեոն ՄԱԿ ԱԽ նիստում Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ էն ձեր փակ գրուպաներով մեսիջեր ուղարկեք բոլորին, ասեք թող մի երկու շաբաթ լռեն… Ռոնալդուն նշել է, թե ինչն է իր համար անընդունելի ժամանակակից ֆուտբոլում Մեկ եվրոն գնվում է 526 դրամ առավելագույնը դրամով. արտարժույթների փոխարժեքն՝ այսօր ՆԱՍԱ-ն մանրամասներ է հրապարակել Երկրի նման, սակայն մթնոլորտ չունեցող մոլորակի ուսումնասիրությունից Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ Բացահայտվել է ծնողական երջանկության գաղտնիքը Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ Մինչև շաբաթավերջ օդի ջերմաստիճանը չի փոխվի, տեղումներ չեն սպասվում Արմավիրի մարզում ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ Եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմին հրավիրել են հանգիստն անցկացնելու Ղրիմում Արդյունաբերության հանքահումքային բաղադրիչը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերլուծություններն ու գնահատումը Թրամփը Դանիա այցը չեղարկել է վարչապետի՝ Գրենլանդիան գնելու գաղափարն «անհեթեթ» անվանող արտահայտության պատճառով Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ. Շարամազանովը՝ Փաշինյանին Վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները. Արմեն Դարբինյան Թուրքիայում պետական ահաբեկչություն է տեղի ունենում. Կարո Փայլան «Ամուլսարի հովին մեռնեմ, հանքին մեռնեմ, ոսկուն մեռնեմ…». երգում է Սերգեյ Դանիելյանը (տեսանյութ) Այս փաստաթուղթը ներկայացնելու եմ ԱԱԾ. Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա. Արթուր Գրիգորյան «Ազատության» Հովոն տապալել է իր աշխատանքը «Տամոժնի» Գագո՞ն է ճոխ գրասենյակ նվիրել Փաշինյանին Նախորդ տարվա համեմատ Սեւանա լճից 51 միլիոն խմ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան Գարի Նեւիլ․ Մոհամեդ Սալահը կհեռանա «Լիվերպուլից» Այսօր Գարեգին Բ-ի ծննդյան օրն է. «Մեր աղոթքն է պայծառազարդել նրա քրիստոսաշավիղ առաքելությունը» Թրամփն արտասահմանյան օգնության կրճատման տարբեր տարբերակներ է դիտարկում ԱԺ հեռացված աշխատակիցներին խնդրել են վերադառնալ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց Փաստեր Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին Քննությունը հաստատել է՝ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել Խաչատուրյան քույրերին Իրանին զենք մատակարարելու էմբարգոյի ժամկետը սպառվում է Իսկ ինչո՞վ ես ցանկանում պարծենալ դու․ Սոբչակը «մերկացրել է» իրեն եւ ինստագրամի աստղերին
Հարցում

Պուտինն անձամբ է զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Տարասով

Ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը Regnumլրատվական գործակալության կայքում հրապարակած հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուՎլադիմիր Պուտինի՝ օրերս կայացած հեռախոսազրույցներին:

«ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարի համատեքստում Վիեննայի հանդիպումից հետո Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում հեռախոսազրույցների ակտիվացումը պատահական չէ։ Այն ուշագրավ է նրանով, որ, ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրների ղեկավարների, ՌԴ նախագահն ամենաակտիվն է փորձում նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնմանը: Դա հանգեցնում է այն մտքին, որ կարգավորման գործընթացը` Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ, նոր փուլ է մտնում՝ չնայած, որ դրա ուրվագիծը դեռևս չի նշմարվում»,-գրում է Տարասովը՝ հիշեցնելով, որ հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ հաջողվեց կանգնեցնել Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան սրացումը:

«Հենց Պուտինը միջնորդի դերում հանդես եկավ Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների ժամանակ: Ե’վ առաջին, ե’վ երկրորդ դեպքում ԵԱՀԿ-ն գործից հեռու էր։

Բաքվի և Երևանի միջև, ըստ ամենայնի, միջնորդը եղել է ու կա: Ամեն ինչ ցույց է տալիս Ռուսաստանի նախագահի կողմը՝ չնայած, որ այստեղ հանելուկները շատ են: Դավադրության տեսությանը հավատալու ցանկություն չկա, սակայն բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ Ալիևը հենց սկզբից պայմանավորվածությունների գնաց Փաշինյանի հետ, և դա արեց նախքան դեկտեմբերին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը»,-գրում է Տարասովը՝ նշելով, որ ժամանակին ադրբեջանցի փորձագետները կանխատեսում էին «Փաշինյանի ռեժիմի» անկումը:

Նրա խոսքով՝ Բաքուն և Երևանը դիտարկում են Ռուսաստանին որպես ամենամոտ միջնորդի, որը բավարար քաղաքական կամք ունի, որպեսզի փոխի ստատուս քվոն և կյանքի կոչի խաղաղասիրական նախաձեռնությունները:

Քաղաքագետի խոսքով՝ նման իրավիճակ գոյություն ուներ նաև նախկինում, սակայն Մոսկվայի ներկայիս ակտիվացումը, հնարավոր է, կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, և ցանկություն կա լուրջ առաջխաղացման հասնել ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցում:

«Այդ իսկ պատճառով Պուտինը Փաշինյանին ու Ալիևին դրդում է երկխոսության` փոխզիջման հասնելու համար: Ի՞նչ ձևաչափով դրան կհաջողվի հասնել` ԵԱՀԿ ՄԽ միջնորդությա՞մբ, թե՞ Փաշինյան-Ալիև երկխոսության, դեռ սկզբունքային նշանակություն չունի։ Մինչ այդ հստակ տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում խաղաղության հասնելու համար «ճանապարհային քարտեզ» է ծնվում, որը լավագույնս կբխի հակամարտության երկու կողմերի ազգային շահերից,-գրում է Տարասովը՝ հավելելով,-Պետք է կարգավորել ԼՂ հակամարտությունը, և դա անել այնպես, որ, ինչպես Պուտինն է ասում, «ո՛չ հաղթող լինի, ո՛չ էլ պարտվող»: Իսկ մինչ այդ ՌԴ նախագահը ցանկանում է հասնել նրան, որ սկզբի համար Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները Մոսկվայի երաշխիքների ներքո իրավական բնույթ ստանան»,-եզրափակել է Տարասովը:

website by Sargssyan