Ինչ կապ կա սուրճի գործածման եւ շողացող առիթմիայի միջեւ
Այս թեմայով
Գիտնականները կապ են հայտնաբերել սուրճի գործածման եւ շողացող առիթմիայի ախտանշանների միջեւ: Այս մասին նշված է Heart Rhythm ամսագրում հրապարակված հոդվածում:
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները վերլուծել են 1295 մարդու առողջական վիճակի դիտարկումների տվյալները, որոնց մոտ շողացող առիթմիա էր ախտորոշված: Մասնագետներին հետաքրքրում էր՝ արդյոք կապ կա՞ փորձարկվողների կենսակերպի եւ այս հիվանդության զարգացման միջեւ:
35 տոկոս դեպքերում կապ է հայտնաբերվել շողացող առիթմիայի եւ ալկոհոլի գործածման միջեւ, 28 տոկոս դեպքերում՝ սուրճի գործածման, 23 տոկոս դեպքերում՝ ֆիզիկական վարժությունների, իսկ 21 տոկոս դեպքերում՝ քնի պակասի:
Գիտնականները նշում են, որ նշված գործոնները չարժի դիտարկել որպես այս հիվանդության զարգացման պատճառ, սակայն դրանք կարող են դրա հայտնվելն ինտենսիվացնել: Սրա հետ կապված գիտնականները դեռ պետք է պարզեն՝ սուրճից եւ ալկոհոլից ամբողջությամբ հրաժարվելը կարո՞ղ է այս հարցում դրական արդյունք ունենալ: