Բաքվի քաղաքապետարանը նորից արգելել է ընդդիմության հանրահավաքը
Բաքվի քաղաքապետարանը պատասխանել է հանրահավաքի մասին Ազգային խորհրդի դիմումին:
Haqqin.az-ի հաղորդմամբ՝ Բաքվի գործադիր իշխանությունը ուսումնասիրել է բողոքը եւ չի թույլատրել ապրիլի 6-ին ժամը 15: 00-ից 17: 00-ն հանրահավաք անցկացնել Սպորտառողջարանային համալիրի մարզադաշտում (նախկինում «Մեսխուլ» մարզադաշտ): Հանրահավաքի կազմակերպիչները տեղեկացվել են այդ մասին: