Գիտնականները Եգիպտոսում առաջին փարավոնների ժամանակների կողոպտված դամբարաններ են գտել
Չեխ եւ եգիպտացի հնագետները Սակկարա գերեզմանատանը բարձրաստիճան պաշտոնյայի եւ Ջեդքարա փարավոնի կնոջ, որի անունը նախկինում գաղտնիք էր պատմաբանների համար, կողոպտված դամբարաններն են գտել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով Չեխիայի եգիպտաբանության ինստիտուի հաղորդագրությանը:
«Դամբարանի ներսում մենք դատարկ տարածք գտանք, որտեղ ենթադրաբար կրային սարկոֆագ էր: Ցավոք, այն ամբողջությամբ դատարկել էին հին կողոպտիչները», —ասել է Մոհամմեդ Մեգահեդը՝ պեղումների ղեկավարը:
Սակկարան ամենահին եգիպտական գերեզմանոցներից է, այն եղել է բազմաթիվ փարավոնների եւ նրանց մերձավորների գերեզմանոցը՝ սկսած Հին թագավորության երրրորդ դինաստիայի դարաշրջանից մինչեւ հելենների գերիշխանությունը:
Մեգահեդը եւ նրա գործընկերները բացահայտել են ամենամեծ գաղտնիքներից մեկը, որը կապված է այդ փարավոնի կառավարման երկար պատմության հետ՝ պեղումներ անցկացնելով նրա կիսաքանդ բուրգից քիչ հեռու, որը կառուցվել է Սակկարայի հարավային մասում:
Բանն այն է, որ եգիպտագտները, չնայած նրա տարածքում տասնամյակներ շարունակ իրականացվող շարունակական պեղումների եւ ՈՒնիսի՝ Ջեդքարայի ժառանգի բուրգերից պապիրուսի վերլուծությանը, մինչ օրս չգիտեն այդ կառավարչի կնոջ անունը: Ոչ մի հուշարձան կամ նրա անձի հետ կապված տեքստ չի պարունակում նրա անունը կամ դրա ծագման հուշումները:
Չեխ եւ եգիպտացի հնագետները գտել են այդ հարցի պատասխանը Ջեդքարայի բուրգի պատերից մեկում, որտեղ նախկինում նրա թաղման տաճարն էր տեղակայված, ինչպես նաեւ մի քանի այլ շինություններ: Այստեղ նրանք հայտնաբերել են նախկինում անհայտ գերեզմանի մուտքը, որը պատկանում էր փարավոնի Խուվի անունով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: