Ես հրաժարականի դիմում չեմ գրելու. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալը՝ իր մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ
Ես դեռ արձակուրդում եմ, հանգստանում եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը: Նա շեշտեց, որ հրաժարականի դիմում չի գրելու:
Անդրադառնալով ԱՀ պաշտպանության նախարարի մյուս տեղակալ Սամվել Կարապետյանի հրաժարականին և հարցին՝ արդյոք ճնշումներ եղե՞լ են նրա վրա, Վարդան Բալայանն ասաց.
«Դա իր իրավունքն է, ի՞նչ կարող եմ ասել, չգիտեմ, երևի իր անձնական որոշումն է եղել հրաժարական տալը» -շեշտեց նա:
Վարդան Բալայանն այդ թեմայի վերաբերյալ այլ հարցերի պատասխանել չցանկացավ: